ու կովերը կկապվին մեջը և այնքան հազար քարպովանցն ալ զու՜ր տեղը վատնված կըլլան։
Այս ամենը առաջուց տեսնողներն էին, որ դեմ էին Այվաղովսքիի անհիմն գործքին. ըստ որում արևու պես հայտնի էր որ անոր բռնածը չելնելիք ճամբա մըն էր, ձգենք ուրիշ պատաճառները, ձգենք որ Նախիջևանի ստակով Թեոդոսիո մեջ դպրոց բանալը, լոկ այն պատճառավ որ վարդապետին ընտանիքը հոն կբնակի, ուտելու ապուր չէր, «»վասն զի Նախիջևանն այսօր իր հինգ գեղերով 3.000 տուն է, իսկ «Թեոդոսիա 120 հայու տուն կա ամենը»։ Հայտնի է, թե դպրոցի կարոտությունը ավելի զգալի է Նախիջևանին համար և ավելի կարևոր այն տեղին, քան թե Թեոդոսիայի համար։
Չենք ուզեր բնավ բերան բանալ աս դպրոցին ծախքերուն վրայոք, վասն ղի խե՛ղճ բան էր, ինչու որ երկու հազարով, հազարով ռոճիկ ստացողներ քանի հատ կային ու ի՜նչ մարդիկ ու ի՜նչու համար, մինչդեռ դպրոցին տղայքը անոթության հետ պատերազմելով վերջապես 1863-ին ա՛լ դիմանալ չկրցան և խմբովին կծկեցին. ասի մենե առաջ օրագիրներու մեջ գրեցին նե ալ՝ քանի մը պարագաները դեռ մնացեր էին գրվանի տակ և մենք ուրիշ անգամի կձգենք, վասն զի այն ամենը անհնար է մեկ գրվածքով մը «դուրս ցաթկեցնել»։
Այս փոքր ի շատե ծաղկաքաղը անոր համար ըրինք, որ ընթերցողը հասկնա թե նախիջևանցոց բողոքը և կաթողիկոսի միջամտությունը ազգային ամենահարկավոր կարիք մ՝ էր, ուստի և քննիչ ղրկելը և այս ամեն չարագործությանց վերջ դնելը հազար ու բյուր անգամ անհրաժեշտ։
Ներումն խնդրելով ընթերցողներեն քիչ մը հին բաներու քովերե անցնելուս համար՝ շարունակենք նորերը։
Անդրեաս եպիսկոպոսին Նախիջևան հասնելեն քանի մ՝ օր առաջ Այվաղովսքին էջմիածնեն վերադառնալով և Նախիջևանի մեջ երեք օր մնալով, յուր արբանակներուն ու հոգևոր կառավարության պատվիրեր էր որ եպիսկոպոսը գալու ըլլա և քննություն սկսելով անոնցմե տեղեկություն կամ հաշիվ պահանջելու ըլլա նե՝ բնավ չտան և իրեն ըսեն ալ, որ առանց իրենց առաջնորդի հրամանին չեն կրնար եպիսկոպոսի պահանջումը գոհացնել։ Եպիսկոպոսը Նախիջևան գալեն ետքը իրավցնե ասանկ ալ եղավ․ ըստ որում անպիտան քահանայքը զլացան եպիսկոպոսին անոր պահանջած տեղեկությունքը, առաջ բերելով իրենց վարդապետի հրամանը, թեև եպիսկոպոսը ամենայն հայոց կաթուղիկոսի կոնդակով էր եկել։ Սա ալ չմոռնանք հիշելու, Այվաղովսքիի ինչ աստիճան կաթուղիկոսին դեմ ըմբոստանալը ցուցրնելոլ համար, որ այն երեք օրվան