Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վան մեջ հոգևոր կառավարությանը հրաման ըրեր էր որպեսզի առանց իր առաջարկության՝ ուղղակի կաթուղիկոսեն խաշ ստացող քահանայքը չհամարձակվին խաչերնին կրել։ Ինք՝ Այվազովսքին, առաջնորդ անվանված ատեն, առանց մեկումը պարգևելուն և հրամանին, աննկարագրելի անամոթությամբ վաճառանոցեն խաշ մ՝ առեր ու վիզը անցուցեր էր (ասոր ականատեսները հազարավոր են) և 1859-ին նույն խաչով զկաթուղիկոսը Փոթիի նավահանգիստը դիմավորելու հանդգներ էր։ Ետքը աս ան միջնորդ ձգելով (Մակար եպիսկոպոսը և Մկրտիչ վարդապետը—այժմ եպիսկոպոս—վկայ են այս բանին, թող զկաթոլղիկոսը) կաթուղիկոսն ալ անոր տղայական փառասիրության վրա խղճալով ան խաչը կրելու համար անոր կոնդակ մը տված ըլլալով Այվազովսքի աններելի սխալը շտկած էր նե ալ՝ հիմա նույն Այվազովսքին՝ իրեն խաչ տվողին ուրիշներուն տված խաչը չընդունելու փորձը ըրավ, թեև մռող մը չեղավ, զի տերության օրենքով ատի՝ կաթուղիկոսական մեկ բարձր արտոնություն մ’ է, որ անկե զատ կայսրը միայն կրնա տալ․ իսկ ասոնցմե զատ ոչ մեկ պաշտոնյա մը չունի այս արտոնությունը։


Անդրեաս եպիսկոպոսը հոգևոր կառավարության պատասխանը ստանալով ստիպվեցավ գրել և ծանուցանել Այվազովսքիին թե՛ իր գալը և թե՛ իր նպատակը։ Եվ կաթուղիկոսի կոնդակի զորությամբ պահանջեց անկե․ որ իսկույն հրաման ընե հոգևոր կառավարության՝ իրեն հնազանդիլ և իր ընելիք հարցումներուն ստորոգաբար պատասխանել․ մեկ խոսքով՝ քաղաքավարությամբ մը հասկցուց անոր, թե ինքը քննիչ է և թե Այվազովսքին իր առաջնորդական տնտեսությամբ հանդերձ այդ քննության նյութը և առարկան ։ Ահա այս րոպեեն սկսած՝ մեր վարդապետը հրապարակ տնկեց կաթուղիկոսին դեմ ապստամբության դրոշը։


Վաղուց քարոզված դրություն մ’է, թե թերակրթությունը ավելի վնասակար է քան եթե տյուզճե տգիտությունը․ բայց Այվազովսքին նոր օրինակով մ՝ ալ հաստատեց զանի։ Անմիջապես պատասխանեց եպիսկոպոսին թե ինքը օգոստափառ կայսեր հրովարտակով նշանակված առաջնորդ ըլլալով՝ մեկը չհամարձակիր եղեր անոր վրա քննիչ ղրկել առանց կայսեր հաճությունը կանխավ առած ըլլալու։ Եվ որովհետև կաթողիկոսը առանց կայսեր հրամանի, ինք իր հեղինակությամբ ըրեր է ասի՝ ուստի Այվազովսքին ինքզինքը ազատ կճանաչե եղեր եպիսկոպոսի պահանջումը կատարելեն ։


Ի՜նչ խեղճ բան։ Ստույգ է տերության օրենքին մեջ կա հոդված մը, որ կըսե. «Գերագույն հրամանով հաստատված պաշտոնակալ մը չկըրնար քննության ենթակա ըլլալ առանց գերագույն հաճության»։ Բայց նույն