Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օրենքին մեկ ուրիշ հատորին մեջ, ուրիշ դիպվածով մը այս հոդվածը բացադրված է. «Թե քննությունը պաշտոնե դուրս գործված հանցանքի համար կենթադրվի». ըսել կուզե թե կայսեր հրամանով նշանակված պաշտոնակալ մը իր պաջտոնեն դուրս ուրիշ հանցանքի մը մեջ գտնվելու ըլլա նե, հարկավ անի իր պաշտոնական իշխանությանը (որուն որ ինքը ենթադրյալ է) չվերաբերիր. ուրեմն՝ անի հասարակաց տեսչության, այսինքն ընդհանուր դատաստանի կարգին պիտի հանձնվի, բայց քանի որ այն մարդը կայսեր հրովարտակով պաշտոն մը կվարե, ուստի անմիջապես կայսեր իմաց պիտի տրվի ու անոր հրամանը ընդունվի։ Բոլոր գավառապետները կայսեր հրովարտակով կհաստատվին. բայց ներքին գործոց նախարարը կրնա անոնց վրա քննություն բանալ, թե որ ըստ պաշտոնի չարագործություն մը կտեսնե և ասոր համար հարկ չէ, որ ամեն անգամ զտերությունը անհանգիստ ընե։ Առաջնորդները (ռուսաց) կայսեր հրովարտակով կդրվին, բայց ռուսաց ս. Սյունհոդոսը ուզած ատեն կրնա անոնց վրա քննություն բանալ։ Ասանկ ալ օրենքի մեջ ըսված է, որ հայոց առաջնորդներու գործերը, անոնց թե եկեղեցական և թե ըստ պաշտոնի ունեցած թերությանց մասին բողոքները կվերաբերին էջմիածնյան սրբազան Սյունհոդոսին, որուն ատենապետն է ծայրագույն պատրիարգ կաթուղիկոսը։ Առողջ դատողությունը արդեն կստիպե թե մեր վարդապետի առաջ բերած օրենքը մեկնություն մը ունենալու է. վասն զի առաջնորդե բարձր օրինադրյալ իշխանությունը կան, որոնց ենթադրված են առաջնորդները օրենքի զորությամբ։ Թե որ առաջնորդները կայսեր հրովարտակով հաստատված ըլլալով միմիայն կայսեր հրովարտակով պիտի ստիպվեին պատասխան տալ իրենց ըրածին համար, ալ ի՞նչ հարկավոր է Սյունհոդոս, ի՞նչ պետք է կաթուղիկոս:

Խորեն վարդապետը իր իրավաբանական դասերեն մեկուն մեջ վերոգրյալ օրենքին վրա ճառեր էր նե ալ՝ սա կտորին լավ ուշադրություն չէր ըրեր. ուստի մենք քիչ մը բացատրեցինք, որ աս օրենքին պետք ունեցողը՝ զանի անբարտավանոլթյան հենարան չկարծե: Առհասարակ աս ալ կըսենք, որ օրենքի շառավիղներուն մեջ չմոլորիլը «քշոցիս խնդիրը» լուծելու չնմանիր. խաշ մ’ ալ չէ որ բազարեն առնես վիզդ անցնես, անի ուսում կուզե ա՛ ղուզում: Դժբախտաբար կաթուղիկոսի բացած քննությունը մեր վարդապետի պաշտոնական գործերուն կվերաբերեին, օրինակի համար, եկեղեցական հաշիվներուն և դրամներուն բանը, եկեղեցվո խորհուրդները և քրիստոնեական արարողոլթյունքը, որ Հուսուփի և Բուղայի ժամանակներն անգամ ազատ էին՝ Այվազովսքիի օրով հարկերու կապվիլը և այլ այսպիսի շատ մը բաներ։