Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անդրեաս եպիսկոպոսը Այվազովսքիի իրավաբանության վրայոք թող կաթուղիկոսին գրելու վրա ըլլա, մենք նայինք թե տակավին ի՞նչ կընե մեր վարդապետը, Թեև չըրած ալ դիտեինք իր ընելիքը, սակայն ընելեն ետքր իրողությանը անունով և վկայությամբ խոսիլն ավելի դյուրին և հաստատ ըլլալուն համար որոշեցինք որ մենք ալ եղածը միայն ծանուցանենք: Եղածն ալ աս է:

Մեծադիր գանգատագիր մը առ ներքին գործոց նախարարը կաթուղիկոսեն, Հայրապետյանցեն (Նախիջևանի քաղաքապեւո) և Նալբանդյանցեն: Հազար սուտ. բյուր զրպարտություն' ըստ ամենայնի ձրի տալով. ըսես թե ասի «անանուխը և շամանը տասանորդողը չէ»:

Այս բողոքովն ալ գոհ չըլլալով` ֆրանսերեն գաղտնի նամակ մըն ալ կոմս Սիվերսին: Ասի ներքին գործոց նախարարության մեջ այլակրոն ազգաց հոգևոր գործերուն կառավարիչն է, և ճշմարտությունը միայն խոստովանած կըլլանք թե որ ըսենք միանգամայն` և մեր Այվազովսքիի արարիչը:

Ալ այս գաղտնի նամակին վրայոք ինծի բան մը մի հարցնեք։ Ինծի կուգայ որ մեր վարդապետը այս նամակեն վիմագրությամբ շատ օրինակ քաղեր և քովը պատրաստ կպահե, պետք եղած ատենը ամսաթիվը ու տարին միայն նշանակելով, փոստային կուտայ. վասն զի 1858 են սկսած անոնց բովանդակությունը չփոխվիր ու կրնանք ըսել թե տարին ալ էն քիշը, չորս հատ` տարվան ամեն մեկ եղանակին համեմատ, կղրկե։ Հարկավ ասի վիմագրված չըլլար նե` 6 տարու մեջ փոփոխություն մը կկրեր, մնաց որ օրինակն ալ Մեչուխեչային ձեռքը չէր անցներ։ — Մեչուխեչան կխոստանա օր մը անոր թարգմանությունը հրատարակել բնագիր ֆրանսերենին հետ (ի՜նչ ֆրանսերեն) թե որ խոսքը բռնե հրատարակե նե' անտարակույս ընթերցող հասարակությունը ոչ միայն առիթ կունենա մեր աղավնամիտ վարդապետին բերնին սկրթուքը, այլև քիչ մը մեր սուրբ հոր ներսի դին ալ տեսնելու, քանզի մատնության ու դավաճանության ասպարեզին մեջ միայն վար կդնե ան իր դիմակը։ Իրավ որ կզզուինք անդադար այս պժգալի բաներուն վրա մտածելեն, որ մարդկությանը նախատինք կբերե և որ անդադար կրկնությամբ տաղտկացուցիչ միօրինակություն մը կընծայե մեզ. բայց հակամայից բռնադատյալ ստիպված ենք քանի մի խոսք այս նամակին վրա ալ ընել։

Այս նամակին տարերքն ալ սովորականին պես սուտ, զրպարտություն և լկտիություն։ Ընթերցողը կարծեմ ալ չտարակուսիր, որ նամակին բովանդակությունը դարձյալ այն երեք մարգոց վրա կդառնա, կաթուղիկոս, Հայրապետյանց, Նալբանդյանց. Նալբանդյանց, Հայրապետյանց