կաթուղիկոս։ Այս երեքը, ինչպես իրեն, անանկ ալ տերությանը թշնամի են եղեր. մանավանդ Նալբանդյանցը ամենուն խստրմիշ կընե եղեր (կերենա թե զինքն ալ խզտրմիշ է ըրեր), տերության հայտնի է եղեր, բերդը կպահվի եղեր, և այլն և այլն, բերնի թափթփուք, անոր խստաղույն պատիժ մը տալը տերության մեծամեծ օգուտներ պիտի բերե եղեր (մոլի`ս, Գաբրի՛կ, բազում լրբութիւնքդ զքեզ ի մոլութիւն ածէ), ըստ որում անոր նման խռովարարներն ալ անոր պատժվելովը կրնան խրատվիլ եղեր։
Այս խոսքերը անարգություն են տերության, քանզի ասոր գրողը Ռուսիո մեջ օրենք չենթադրեր, երբ կկարծե թե մարդ մը կրնա պատըժվիլ բախտախնդիր մեկու մը քսությամբ։ Թե որ Նալբանդյանցը հանցանք մը ունի տերության առջև անոր համար տերությունը դատաստան ունի, դատաստանին կվերաբերի զանի դատապարտելը կամ արդարացնելը, և բնավ ուրիշ մեկը չկրնար խաոնվիլ. դատաստանն ալ առանց օրենքի չկրնար զանի դատապարտել։
Խորեն վարդապետը իր բնախոսական (ֆիզիոլոժիք) դասերուն մեկուն մեջ, Արիստոտելին հետևելով ըսած էր, թե մարդուս ուղեղը սպունգի նման բան մե, ասոր վրա, որչափ որ գայթակղեր էին նե ալ` անդամազննոլթենե ու բնախոսոլթենե դուրս՝ կրնա ընդունվիլ Արիստոտելի ըսածը Այվազովսքիի ուղեղին վերաբերությամբ։
Մենք ընդհատեցինք բողոքի շարունակությունը քանդի ձանձրացանք, մեկ խոսքով մեր մովպետան մովպետը կըսե, ինչ որ չար բան կա աշխարհիս երեսը այն ամենը «Արհմն արար». — Հայրապետյանց և նալ - բանդյանց. (կարծեցոլցանե զքեզ դևդ): Վարդապետը կբողոքե նե' ատի լոկ իր անձնական քաշածներուն պատճառովը չէ, քավ լիցի. Բայց անոր համար է, որ ցավոք սրտի հայտնե կառավարության, թե իր տերության ըրած խոստմունքը աս արգելառիթներուն պատճառով չկրնար արդյոլ- նացներ Տերության հոգն է' որ զանի կմաշեցնե, թե չէ իր քաշածներուն համար կխնդա, որովհետև «իր վարձքը շատ պիտի ըլլան երկինքը» և ինչպես կիրքերը իրեն համար, այնպես ալ ինքը կիրքերուն համար մեռած է. Թոաֆը ուր տեղն է. այս գաղտնի նամակը կոմս Սիվերսեն ուրիշ մեկը չպիտի կարդա եղեր, հիմա անոր օրինակը Թեոդոսիո մեջ ձեոքե ձեռք կպտրտի։ Մեր վարդապետը իր բանականությունր իագառ զոհեր է իր սրտի կատաղությանը, քանզի միևնույն նամակին մեջ կըսե. Ա. — Հայրապետյանց և Նալբանդյանց ժողովրդին վրա մեծ ազդեցություն ունենալով՝