ձայնը։ 1861 թվականի օգոստոսին թուրքական իշխանությունների հրամանով ժամանակավորապես փակվում է «Մեղու» շաբաթաթերթը, որը բողոքի մեծ ալիք առաջացրեց հայ առաջադեմ մտավորականության շրջաններում: Նալբանդյանի Կոստանդնուպոլսից մեկնելուց հետո (1861 թվականի դեկտեմբերի 21) հակառակորդների հարձակումները նրա և Սվաճյանի դեմ առավել սուր բնույթ ստացան: Առանձնապես ակտիվ դոր գործունեություն ծավալեց Հովհաննես Չամոլոճյանը «Երևակում» (1860, № № 86, 87) տպագրելով «Խայտառակության քննություն», «Նալբանդյանի մեկ նամակի վրա» հոդված-պասկվիլները, որոնք ուղղված էին Նալբանդյանի դեմ: Հենց այդ հողվածներն էլ առիթ հանդիսացան «Երկու տողը» գրելուն, որտեղ դրսևորվեց Նալբանդյան-հրապարակախոսի և բանավիճողի անզուգական փայլուն տաղանդը։
Փորձելով «պսակազերծել» Նալբանդյանին, Չամուռճյանը նրան համարում է «սոցիալիստ», «կարմիր հասարակապետական», Վոլտերի և Ռուսսոյի հետևորդ և այլն, որին հեղափոխական-դեմոկրատը հպարտությամբ պատասխանում է. «Հարգել և պատվել հանճարը և բանականությունը ուսած լինելով վաղուց, անունից երկյուղ չունինք, ո՛չ Ռուսսոյի և ոչ Վոլտերի, այո՛, պարտական իսկ ենք մեծարել և հարգել հանճարը և բանականությունը, այն աստվածային քուրաները, որոնցից առաջին անգամ դուրս թռան ազատության կայծերը»:
Պաշտպան կանգնելով «Մեղուի» և «Հյոլսիսափայլի» առաջադիմական ուղղությանը, Նալբանդյանը «Երկու տողում» անողոք մերկացնում է Հովհաննես Չամուռճյանին և Գ. Այվազովսկուն, որոնք միասնական ճակատ էին կազմել դեմոկրատիայի և առաջընթացի ուժերի դեմ»: Այդ պայքարը կրում էր սկզբունքային բնույթ և արտացոլում էր հայ համայնքի ներսում սաստկացող դասակարգային պայքարը, երթ ազգային-ազատագրական շարժումը թևակոխում էր մի նոր շրջան, կրելով Ռուսաստանում տիրող հեղափոխական իրադրության կենարար ազդեցությունը (1859—1861), ինչպես նաև արևմտաեվրոպական և մասնավորապես իտալական ժողովուրդների հեղափոխական փորձը։ Հետաքրքրական է, որ Նալբանդյանի Կոստանդնուպոլիս եկած օրը Հ. Սվաճյանը իր «Կարիպալտի» հոդվածում («Մեղու», 1860, նոյեմբերի 20, № 116) ասում է. «Այս անձը, առաքյալն աստուծո, կուգա մարդկության բարերար ըլլալու և գերի ու ստրուկ ժողովուրդներու իրենց ազատությունը ստացնելով... Կարիպալտի Իտալիան աղատեց... Տար երկինք, որ ամեն ընկճյալ ազգերու համար ալ այսպիսի անձինք հասնեին և աշխարհիս խաղաղությունը հաստատ հիմանց վրա դրվեր...» (Հ. Սվաճյան, Հրապարակախոսություն, Ե, 1960, էջ 125—126)։ Թուրքիայից մեկնելուց մի քանի օր անց Նալբանդյանը գարիբալդիականների կողմից ազատագրված նեապոլից 1860 թվականի դեկտեմ¬ բերի 30-ին գրած նամակում ասում է. «Չեմ նախանձում Իտալիայի ազատության, դորա հակառակ առ ի սրտե ուրախ եմ, սակայն տեսանելով նորա ազատությունը և իմ ազգի տկարությունը, կրծում է սիրտս և այրում է հոգիս... էանան և Վեզուվին ծխում են. Արարատի հին վուլկանի մեջ մի՞թե կրակ կմնա իսպառ... մահաբեր մտածություն...»։
Նամակն ավարտվում է հետևյալ խոսքերով. «Ողջունիր իմ կողմից, որոնց կուրծքի մեջ զարկում է ստուգապես հայկական սիրտ...» (ԵԼԺ, հատոր IV, էջ 86)։
Այսպիսի տրամադրությամբ և մտքերով Նալբանդյանը հասնում է Փարիզ և Լոնդոն, որտեղ սկսում է առնչվել Գերցեն-Օգարյով խմբակցության հետ, որոնք զբաղված էին հեղափոխական ընկերություն ստեղծելու կազմակերպչական աշխատանքներով։ Դատելով «Երկու տողում» բերված,—«Լոնդոնում ևս դրված է արդեն հայկական ազատ տպագրության համար մի մամուլ» — տողատակի ծանոթագրությունից, Նալբանդյանը քայլեր էր ձեռնարկում «Հյուսիսափայլի» հրատարակությունը արտասահման փոխադրելու