համար, եթե այն փակվեր Ռուսաստանում, ինչպես այդ ջանում էր անել իր առջին անգամ Լոնդոն գալու ժամանակ, սրի մասին մենք տեղյակ էինք 1859 թվականի ապրիլի 23-ին Փարիզից Լոնդոն մեկնելուց առաջ Գր. Սալթիկյանին գրած նամակից, իսկ որ «Հյուսիսափայլի» դեմ հարուցած հետապնդումները շարունակվում էին և Նալբանդյանի արտասահմանում գտնվելու ընթացքում, կարելի է մակաբերել «Երկու տողում» քերված նրա խոսքերից. «Պատվելի Այվազովսքին մեր մինչև այժմ գրածների համար ևս պատրաստվում է հերետիկոս անունով մեզ վերստին մկրտելու: — Բայց որովհետև, մենք երկյուղ չունինք անունից, ուստի և ընդունում ենք նաև պարոն Այվազովսքիին սպառնալիքը (Մասյաց աղավնու» մեջ, քննության տակ ձգել «Հյուսիսափայլը» սկզբից մինչև նորա վերջը ( «Հյուսիսափայլը», գուցե պարոն Այվազովսքիի երևակայության մեջ խափանված, շարունակում է այսօր)— (Նալբանդյանի ծանոթագրությունը) և հանդիմանել նորա հերետիկոսությունը։—Հրավիրում ենք, որ ասպարեզ իջանե...»։
Եվ այս մենամարտի մեջ Նալբանդյանը, ինչպես ասում են, իր գաղափարական հակառակորդին գետին տապալեց։ «Երկու տողում» Գաբրիել Այվազովսկին կանգնեց իր ամբողջ տգեղ երևույթով, որպես III բաժանմունքի գործակալ, որը մեղադրում էր Նալբանդյանին, «որպես անկրոն, որպես անբարոյական, որպես ապստամբ և խռովեցուցիչ ժողովրդյան», և առաջարկում էր «Հյուսիսափայլ» վնասակար օրագիրը դադարեցնել, իսկ իրեն՝ Նալբանդյանին աքսորել Սիբիր։
Նալբանդյանը ծաղրում է Գաբրիել Այվազովսկուն, ամեն կողմից ոչնչացնող քննադատության է ենթարկում նրա աշխատությունները («Պատմութիւն Օսմանեան պետութեան», «Վարդապետարան»), ինչպես նաև նրա գործունեությունը որպես մանկվարժի։ Ի դեպ, «Երկու տողի» վերջում բերված ամենախոսությունը Այվազովսկու հետ» մի շարք տեղերում համընկնում է Ա. Սուլթանշահի «Հայ ազգի լուսավորիչքը» («Հյուսիսափայլ», 1859, № 10) կատակերգություն-պամֆլետի մեջ բերված արտահայտությունների հետ, որը գալիս է մեկ անգամ ևս հաստատելու նրա ստեղծման գործում Նալբանդյանի ունեցած մասնակցությունը (տե՛ս Սմբատ Շահազիզյան. Ամառային նամակներ, Մ, 1897, էջ 175):
«Երկու տող» պամֆլետում Նալբանդյանը ամուր կանգնած էր հեղափոխական-դեմոկրատական դիրքերում և առաջ էր քաշում պայքարի մի ծրագիր, որը և դարձավ դեմոկրատների գործունեության ծրագիրը, «Մեք,— գրում է Նալբանդյանը, —ազատակամ նվիրեցինք մեզ հասարակ ժողովրդի իրավունքը պաշտպանելու։ Մեր անձը և գրիչը չնվիրեցինք հարուստներին, նոքա յուրյանց արծաթի թամբերի տակ միշտ անխոցելի են, նաև բռնակալների իշխանության մեջ։ — Բայց այն խեղճ հայը, այն հարստահարված, ողորմելի, աղքատ, մերկ և քաղցած հայր, ոչ միայն ճնշված օտարներից և բարբարոսներից, այլև յուր հարուստներից, յուր հոգևորներից և, կիսագրագետ, ուսումնական կամ փիլիսոփա ասվածներից, ահա այն հայր ամենայն արդարացի իրավունքով գրավում է մեր ուշադրությունը և նորան դարձյալ, առանց և վայրկենական երկմտության, նվիրեցինք մեր բոլոր կարողությունը, — Պաշտպանել այն հայի առաթուր կոխված իրավունքը է մեր կյանքի բուն խորհրդը և նպատակը։ Եվ այս նպատակին հասնելու համար չէ պիտո ընկրկինք ոչ բանտի և ոչ աքսորի առաջև, ոչ միայն բտնիվ և գրչով, այլև զենքով և արյունով, եթե մի օր արժանի լինինք զենք առնուլ մեր ձեռքը և մինչև այժմ քարոզած ազատությունը նվիրել և որբել մեր արյունով։ — Ահավասիկ մեր դավանությունը, որի մեջ տեսանում ենք ազգի փրկությունը»:
Մարտի գնացող զինվոչի երդման պես հնչող և հեղափոխական պաթոսով ներծծված այս բառերը համահնչյուն են Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծության