Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


որ Դուք բոլոր մեր ճշմարտասեր և ազնվամիտ հայրենակիցք և բարեկամք, ինձ օգնական և ձեռնտու կլինիք, եթե Մոսկվա փակվի «Հյուսիսափայլը», նորից ուրիշ տեղ... վերանորոգելու և բոլոր մեր գլխից և ձեր գլխից, այլև ազգի և եկեղեցու գլխից անցածները ճշմարտությամբ հրատարակելու համար», — գրում էր նա Փարիզից Գ. Սալթիկյանին (ԵԼԺ, հ. 4, էջ 62—63)։

Պետք է ենթադրել, որ 1861 թ. մարտին, Լոնդոնում ազատ մամուլ ստեղծելու նախաձեռնողը եղել է Նալբանդյանը, սակայն պարզված չէ, թե ինչու այդ տպարանի կազմակերպման գործը հենց սկզբից խափանվում է։

Էջ 20, պետիտ, տ. 6. «Լսում ենք, թե «Փարիզ» լրագիրը մանրամասն տեղեկություն պիտի տա այդ տպարանի մասին» — «Փարիզ» շաբաթաթերթը լույս է տեսել Փարիզում, 1860— 63 թթ. ճանիկ Արամյանի, ապա՝ Աբրահամ Մուրատյանի խմբագրությամբ։

Նալբանդյանի հիշատակած ազատ հայկական մամուլի մասին «Փարիզը» այդպես էլ ոչ մի տեղեկություն չի հաղորդել։

Էջ 21, տ. 5. «...Մինչև այժմ սիմոնականաթյանը վերջին տեղը չունի...» — Նկատի ունի Հռոմի պապ Սիմեոնին, որը եպիսկոպոսական և վարդապետական պաշտոններն աճուրդով էր բաժանում։ Դանթեն սիմոնականներին, իբրև ամենածանր հանցագործների, տեղավորում է դժոխքի ամենամռայլ բաժիններից մեկում, 5-րդ շրջահում։

Էջ 22, տ. 9. «...Շատ անգամ պատահեցավ մեզ տեսանել հոյակապ, բայց այժմ ամայի հայկական եկեղեցիք, իսկ հայ և ո՛չ մի հատ, ի՞նչ եղան, ո՞ւր գնացին»— Ղրիմի և Լեհաստանի հայերը գաղթել են Անիից և նրա շրջակա բնակավայրերից XI դարի երկրորդ կեսին՝ սելջուկների արշավանքների հետևանքով։ Ըստ Ղազար Ջահկեցու, Լեհաստան գաղթեցին մոտ հարյուր հազար հոգի։ Հայերը դարերի ընթացքում ապրելով Լեհաստանում և ենթարկվելով իշխող ժողովրդի տնտեսական և կրոնական ազդեցության, աստիճանաբար ձուլվեցին լեհերի հետ։

Էջ 22, տ. 19. «...Մովսես, Մելիքսեթ և Եղիազար կաթողիկոսների կամ կիսասիրտ, կամ թե ասել՝ երկդիմի գործերը և ընթացքը...» — Մովսես Գ. Տաթևացի կաթողիկոսը, ինչպես պատմում է Առաքել Դավրիժեցին, 1629 թ. բանադրեց լեհահայերի Նիկոլ Թորոսովիչ եպիսկոպոսին, սակայն վճռական միջոցներ չձեռնարկեց նրան բոլորովին հեռացնելու և որոշ չափով պատճառ հանդիսացավ լեհահայերի բռնի դավանափոխության։

Մելիքսեղեկ Գառնեցի կաթողիկոսը, որը հայրապետական գահին տիրացավ 1618 թ. Շահ Աբասի հատուկ հրովարտակով, հայտնի էր իր դաժանությամբ, շահատակություններով, հայության շահերը պարսկական արքունիքի կամայականություններին զոհաբերելու ազգադավ գործելակերպով։

1625 թ. Մելքիսեդեկը մեկնում է Լվով և շուտով ժողովրդից գաղտնի քաղաքամերձ Հաճկատար Ս. խաչ վանքում եպիսկոպոս է օծում բնիկ լվովցի Հակոբ Թորոսովիչ մեծահարուստ հայ վաճառականի որդի 22 տարեկան Նիկոլ Թորոսովիչին, ստանալով դրա համար 150 ղուրուշ։ Սույն Նիկոլ Թորոսովիչը, ինչպես վկայում է Դավրիժեցին. «ոչ ումեք էր սիրելի և ոչ արժանավոր այնմ աստիճանի (Օրմանյան, Ազգապատում, Պեյրութ, 1861, § 1638):

Եղիազար Այնթափցին XVII դարի եկեղեցական գործիչներից է, տիրացել է պատրիարքական և կաթողիկոսական գահերին։ 1649 թ. գրավում է Երուսաղեմի պատրիարքական աթոը, մեկ տարի անց գահընկեց է արվում և, Պոլիս վերադառնալով, հաջողացնում Կ. Պոլսի պատրիարքությունը։ Ապա ստեղծում է հակաթոռ կաթողիկոսություն, օծվում կաթողիկոս և ստանում Երուսաղեմի պատրիարքության հատուկ հրովարտակ։