սկսած «Հյուսիսափայլի» ամսատետրակեն մինչև վերջինը» քննության ենթարկել:
էշ 27, տ. 3. «...Հրատարակել պարոն Այվազովսքիի ընթացքի և գործերի պատմությունը այն րոպեից, ուր դադարում է Վ. Հայր Սարգսի Մուրատյան վարժարանի պատմության երկրորդ հատորը, որ գուցե մինչև այս տարու վերջը հրատարակվի» Սարգիս վարդապետ Թեոդորյանի «Պատմութիւն Մուրատեան եւ Հայկազեան վարժարանաց եւ Մխիթարեան աբբայից» գրքի երկրորդ հատորը լույս է ընծայվել 1866 թվականին Փարիզում և վերջանում է 1850 թվականի իրադարձություններով: Գաբրիել Այվազովսկու գործունեության մասին շարադրված է Թեոդորյանի պատմության Գ և Դ հատորներում, որոնք դարձյալ լույս են ընծայվել Փարիզում, 1866 թվականին:
էջ 27, պետիտ, տ. 2. «...Ըստ որում նորա գրվածքը չեն քննվում ցենզուրյան ժողովի մեջ»— Համաձայն 1858 թվականի հուլիսի 19-ին Ներքին գործոց մինիստր Լանսկոյի կողմից հաստատված՝ Խալիպյան ուսումնարանի կանոնագրության, Այվազովսկին և՛ «Մասյաց Աղավնիի» խմբագիրն էր, և՛ գրաքննիչը:
էջ 27, պետիտ, տ. 8. «...Դնում ենք այստեղ պարոն Այվազովսքիի վեց նամակների պատճենը, որոնց բնագիրը գտնվում է Վենետիկ, Ղազարու վանքը» —1848 թվականին Գաբրիել Այվազովսկին, իբրև Մխիթարյան միաբանության անդամ, նշանակվում է Փարիզի Մուրադյան վարժարանի տեսչի օգնական: Վարժարանի տեսուչն էր Սարգիս Թեոդորյան վարդապետը։ Ձգտելով տիրանալ Թեոդորյանի պաշտոնին, Այվազովսկին սկսում է Աբբահորը՝ Գեորգ Հյուրմյուզյանին գրել զրպարտիչ ու վարկաբեկիչ նամակներ Թեոդորյանի գործունեության վերաբերյալ: Գաբրիել Այվազովսկու նամակների պատճենները Նալբանդյանը ստացել էր արքեպիսկոպոս էդուարդ Հյուրմյուզից՝ (Արքահայր Գեորգ Հյուրմյուզի եղբայրը) Պոլսում: Ահա թե ինչ է գրում այդ մասին Սարգիս Թեոդորյանն իր «Պատմութիւն Մուրատեան» գրքի երկրորդ հատորի ԻԲ գլխում:
«...Թեպէտ և յիշատակութենէն յընթացս պատմութեանս, և ոչ առ մի ոք երբեք ակնառութեամբ գնալով մեր ցարդ՝ առնեմք զյիշատակութիւնս աստ. այն զի յիշատակեալ այս արդէն այլուսը և հրատարակեալ տպագրութեամբ, այն է քանի մի նամակնին Գաբրիել՝ վարդապետի Այվազեան գրեալ երբեմն ի 1848 և 49 ամի առ Առաջնորդ իւր Գեր. Գեորգ Հյուրմիւզեան ի Վենետիկ, և հրատարակեալ այն ի պարոն Միքայէլ Նալբանդեանէ յԵրկու տող անուանեալ տետրակի իւրում ի Փարիզ քաղաքի յԱրամեան տպարանի ի 1861 թվականի ամի: Խնդրիցեն դարձեալ վերծանողք պատմութեանս արգեօք, թէ ուստի՞ և զիա՞րդ ուներ պարոն Միքայել Նալբանդեան զնամականիս այսօրիկ. ահա տամք տեղեկութիւն ըստ բանից պատմութեան նորին իսկ Նալբանդեանի, որ ետ մեզ բերանով իւրով աստ, ի Փարիզ և զայս առնեմք այնչափ յօժարութեամբ, որ քանի հարկ է ինձ յանձնէ ի բաց քերել զամենայն կասկածանս անգիտաց և չարակամից, թէ իմ իցէ մատուցեալ պարոն Նալրանդեանի զօրինակս նամականւոյն այնոտիկ յոլրաց չունէի ես և ոչ վանկ մի առ իս: Ահավասիկ որ ինչ լեալն է: Գնացեալ պարոն Միքայել Նալբանդեանի երբեմն ի Պոլիս՝ հանդիպի անդ Գեր. էդուարդ Հիւրմիւզի, և առնու ի ձեռանէ նորին զպատճէնս նամականւույն այնոտիկ, յետ խօսակցոլթեան և քննութեան զգնտցից Հ. Սարգսի Թեոդորեան և Հ. Գաբրիել Այվազեան...:
...Թէպետ և Հ. Սարգիս, որպես վերագոյն ասացաք, ճանաչեր և ի փորձոյ գիտեր զհակառակութիւն հ. Գաբրիելի որ ընդ ինքն, սակայն ոչ կարծէր թէ և զայնպիսի նամականի գրեր նա առ Առաջնորդ իւր ի Վենետիկ, մանաւանդ տեսանելով զհաճութիւն և զհալանութիւն նորա ընդ անսպառ և երկար գրութիւն իւր առ Գեր. Գէորգ Հիւրմիւզ, զորս և ընթեռնոյն յականջս նորա... թողումք ասեյ զգովեստից նորա որ ընդ այնս: