Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փոխառված նյութը և միևնույն ժամանակ քողարկել այն կոնսպիրատիվ նպատակներով։ Որպեսզի «նամակին» տա ավելի համոզիչ տեսք և խճճի հետքերը, Նալբանդյանը այն հրել է արևմտահայերենով:

«Երկրագործությունը» հսկայական ազդեցություն է ունեցել հայ նարոդնիկ գրողների աշխարհայացքի վրա (տե՛ս Կ. Ա. Դանիելյան, Հայ գյուղագրությունը XIX դարում (1860—1890), Ե., 1973 թվական):

Միքայել Նալբանդյանի՝ երիտասարդությանն ուղղված բոցավառ խոսքերը հնչեցին ինչպես հայրենիքի ազատության համար մղվելիք պայքարի մարտակոչ:

Էջ 40, տ. 30. «ա՛զդ, զինվոր տուր, ա՛զդ դրամ տուր, ա՛զդ կյանքդ տուր քn հայրենիքը պահպանելու և նորա պատիվը տեղը բերելու կամ առավել ևս փառավորելու համար» — Մեջբերումը առնված է Ն. Պ. Օդգարյովի «Ի՞նչ է պետք ժողովրդին» կոչ-հոդվածից, առանց աղբյուրի հիշատակման։

Էջ 45, տ. 6, «...վերջին անգամ գոռաց նա, «կեցցե՛ ազատություն, կեցցե՛ հավասարություն, կեցցե՛ եղբայրություն» — Ակնարկը և երկխոսությամբ գրված ամբողջ հատվածը վերաբերում է 1848 թվականի փետրվարյան հեղափոխությանը Ֆրանսիայում։ Հեղափոխությունը սկսվեց փետրվարի 23—24-ի արյունահեղ ընդհարումով, որից հետո հայտարարվեց ժամանակավոր կառավարություն։ Զինված մարտերի արդյունքն այն եղավ, որ, Մարքսի խոսքերով ասած, եթե առաջ թագավորի անունով իշխում էր բուրժուազիայի մի սակավաթիվ մասը, այժմ ժողովրդի անունից իշխելու է ամբողջ բուրժուազիան։ Ժողովուրդը, որի հաշվին կատարվեց այդ հեղափոխությունը, իրապես ոչինչ չստացավ։

Էջ 47, տ. 31. «Այն կողմից կտրիճի մինը... հարվածը իջեցուց, նորա գլխին: «Սեփականությունը գողություն է» — Ակնարկը վերաբերում է Պյեռ Ժոզեֆ Պրուդոնին, որն իր «Ի՞նչ է սեփականությունը» աշխատության մեջ (1840 թվական), նկատի ունենալով խո¬ շոր կապիտալիստական սեփականությունը, պնդում էր, որ «սեփականությունը — դա գողություն է»։

Քանի որ Պրուդոնը հանդիսանում էր անարխիզմի տեսաբանը, ապա նրա հայացքները օգտագործվում և ընդունվում էին Միխայիլ Բակունինի կողմից։ Այստեղից էլ գալիս է Նալբանդյանի օգտագործած «կտրիճի մինը, երկաթի տրամաբանությամբ» համակրական արտահայտությունները Պրուդոնի նկատմամբ։

Էջ 49, տ. 3. «...թող լինի այն անհատը Ներոն, Կալիզուլա կամ նոցա աշակերտ մի պոլիտիկական ավազակ...» — Ակնարկում է Լոլի Բոնապարտին, որը 1851 թվականին գրավեց իշխանությունը Ֆրանսիայում, իսկ 1852 թվականին իրեն հռչակեց կայսր Նապոլեոն III:

Երիտասարդության տարիներին Լուի Բոնապարտը հարել է կարբոնարիների շարժ¬ մանը, 1840-ական թվականներին գտնվելով բանտում, գրել է պաուպերիզմի դեմ պայքարելու ոգով ներարկված մի աշխատություն։ Իշխանությունը գրավելուց հետո կազմել է ամենառեակցիոն կառավարություններից մեկը Եվրոպայում ։ Այստեղից էլ «պոլիտիկական ավազակ» արտահայտությունը, որն այնքան դիպուկ օգտագործել է Նալբանդյանը։ Լււի Բոնապարտի կառավարությունը պաշտպանում էր խոշոր բուրժուազիայի շահերը, երկրում հաստատելով դաժան դիկտատուրա, ոստիկանական տեռոր։ Այդ տարիներին Ֆրանսիայում հետապնդվում էր ամեն ազատ միտք, հալածանքներ նյութվում I ինտերնացիոնալի անդամների նկատմամբ։ «Նրանք խեղդում էին իրավունքը, փակում ազատության բերանը, արատավորում դրոշը, ոտնահարում ժողովրդին», — գրել է Նապոլեոն III-ի կառավարության մասին Վիկտոր Հյուգոն։ 1852—60 թվականներին Վիկտոր Հյուգոն, որը Նապոլեոն III-ի գահ բարձրանալու օրից վտարանդի