քանի հոդվածով անդրադարձավ Գերցենի «Կոլոկոլը» (1861 թվականի հունիսի 1֊ին, 15-ին և հուլիսի 1-ին, 1862 թվականի փետրվարի 15-ին, մարտի 1-ին և 15-ին): Բեզդնայի դեպքը և դրա վերաբերյալ արձագանքները (1859—61 թվականներին) Ռուսաստանի հեղափոխական իրադրության կարևորագույն օղակներից են։
Անկասկած Նալբանդյանի ակնարկը վերաբերում է հենց Բեզդնայի դեպքերին, որոնց մասին նա գիտեր «Կոլոկոլի» հրապարակումներից։
Էջ 53, տ. 14. «Այս տողերը գրելու միջոցին հասած պաշտոնական լուրը իմաց տվեց, որ Տվերի հառաջընթաց կուսակցութենից տասն և երեք հոգի մատնվել են ծերակուտի հինգերորդ բաժնի ձեռք...»— Տվերի նահանգի տասներեք ձերբակալված հաշտարար միջնորդներն էին Նիկոլայ և Ալեքսեյ Բակունիները (Միխայիլ Բակոլնինի կրտսեր եղբայրները), Կոլդրյավցևը, Նեվեդոմսկին, Կիսլենսկին, Պոլտարացկին, Լազարևը, Լիխաչովը, Դեմյանովը, Գլազենապը, Շերոբոկովը, Բալկաշինը, Խարլամովը։ Սենատը նրանց դատապարտեց երկամյա բանտարկության, զրկելով որոշ իրավունքներից, որը հետո փոխարինվեց հասարակական պաշտոններ վարելու արգելքով («Великая реформа, т. V, М., 1911, страница 248.)
Էջ 53, պետիտ, տ. 1. «Դնում ենք այստեղ այն խնդրի հարազատ պատճենը և մի քանի պարբերություն մեր նամակագրի մեզ տված տեղեկություններից, պահելով նորա րե ոճը և թե ուղղագրությունը» — Տվերի նահանգի ազնվականության այս ուղերձը լույս է տեսել «Կոլոկոլում» 1862 թվականի մարտի 22-ին (№ 126), որը և ձեռքի տակ է ունեցել Նալբանդյանը:
Ուղերձը և դրան հետևող ծանոթագրությունները Նալբանդյանի կողմից թարգմանված և գրված են արևմտահայ գրական լեզվով և ներկայացված որպես իրեն ուղարկված մի թղթակցություն, ամենայն հավանականությամբ, Կոստանդնուպոլսից։ Այս հանգամանքը իրավունք է տվել գրականագետ Գ. Ստեփանյանին հայտնելու այն կարծիքը, թե և՛ ուղերձի տեքստը, և՛ ծանոթագրությունները Նալբանդյանին է ուղարկել Հարություն Սվաճյանը (տե՛ս «Տեղեկագիր» հասարակական գիտ., 1949, № 9, էջ 70— 72)։ Ս. Դարոնյանը, ահարկելով Գ. Ստեփանյանին, գտնում է, որ մենք այստեղ գործ ունենք Նալբանդյանի կողմից արդեն նախկինում գործ դրված հրապարակախոսական հնարանքների հետ։ (С. Даронян, Налбандян И русские революционные демократы, М., 1979. страница 217):
էջ 54, տ. 14. «...ստրուկը կացինով կվճռե գործը» — «Կոլոկոլի» 1860 թվականի մարտի 1-ի համարում տպագրվեց «Նամակ գավառից» հոդվածը «Ռուս մարդ» ստորագրությամբ, որը վերջանում էր հետևյալ տողերով. «Ոչ, մեր դրությունը սարսափելի է, անտանելի և միայն կացինը կարող է մեզ ազատել և, կացնից բացի, ոչինչ մեզ չի օգնի։ Այս միտքը, կարծեմ հայտնել են ձեզ, և այն զարմանալիորեն ճիշտ է. այլ փրկություն չկա։ Դուք ամեն բան արիք, ինչ կարող էիք, գործը խաղաղ կերպով լուծելու համար, այժմ փոխեք տոնը և թող ձեր «Կոլոկոլը» ոչ թե մաղթանքի շեփոր հնչի, այլ ահազանգ տա։ «Կացնի կոչեք Ռուսաստանը»:
Ակնհայտ է, որ հիշյալ հոդվածը ծանոթ է եղել Նալբբանդյանին։ Էջ 57, պետիտ, տ. 18. «Ռուսիո մեջ խմորված ազատությունը համարձակ կարելի է մարդկային ազատություն անվանել...»—Հատվածը վերցված է Բակունինի «Ռուս, լեհ և բոլոր սլավոն բարեկամներին» հոդվածից («Կոլոկոլ», 1862, փետրվարի 15, № 122, 123):
էջ 61, պետիտ, տ. 2. «...բացի այն կարծիքից և ավանդությունից... որ ուներ դյուցաբանական աշխարհը Դանաիդի ծակ կարասի վերա» — Նկատի ունի հունական առասպելը Դանաիդների մասին։ Ըստ այդ առասպելի, Դանայոս թագավորի 50 աղջիկները