Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հոր դրդում ով սպանեցին իրենց ամուսիններին, սրի համար և պատժվեցին՝ դատապարտվելով հավիտենապես լցնելու մի անհատակ տակառ։ Այստեղից էլ ծագում է հանրահայտ «Դանաիդի տակառս փոխաբերությունը, որով արտահայտվում է ապարդյուն, ըստ էության, անիրագործելի մի աշխատանք:

էջ 62, տ. 17. «...Եվ Բուլվեր ասպետը, հինգ հարյուր հաց բաժանելով, չէ կարողանալու դարման տանել վերահաս վտանգին» —1857—66 թվականներին Անգլիայի դեսպանը Թուրքիայով եղել է Հենրի Բուլվերը (լորդ Բուլվեր-Լիտտոն), որը մեծ ազդեցություն է ունեցել սուլթան Աբդուլ Ազիզի վրա։ Այստեղ Նալբանդյանը նկատի ունի անգլիական կառավարությանը ընդհանրապես։

Էջ 70, տ. 5. «Ex nihilo. nihil fit — Ոչնչից ոչինչ կստեղծվի (լատ.)

էջ 76, տ. 5. «...որպես հողմ որ շնչէ, որ ոչ գիտէ, ուստի գայ կամ, յո երթայ»— Տե՛ս Աւետարան ըստ Յովհաննու, գլուխ Գ, 8։

Էջ 79, տ. 25, 26. «...արքայութիւն Աստուծոյ բռնաբարի, և բռունք յափշտակեն գնա»... «սահմանք քաջաց, զէնք իւրեանցն»—ասում է մեր իմաստուն Ծերունին»— Խորենացու խոսքերն են (տե՛ս Մովսէս Խորենացի, Պատմութիւն Հայոց, գիրք Ա, գլուխ Ը):

էջ 81, տ. 16. «Ազգ գայ և ազգ երթայ», — ասում է բանաստեղծ-թագավորը»— Նկատի ունի Սողոմոն իմաստունին, Դավթի որդուն, Իսրայելի թագավորին։ (Տե՛ս Աստուածաշունչ, Բանք ժողովրդին, գլուխ Ա, 4)։

Էջ 83, տ. 27. «Այս տողերը գրելու միջոցին Թեյմսը հրատարակեց Լեհաստանի ընդդեմ, մեր նոտր գրով տպածը, գրեթե բառ առ բառ» — Նոտր գրով տպածը հետևյալ նախադասությունն է. «Ի՞նչ ես արել, որ ես համակրություն ցույց տամ քեզ, որ ես խոստովանիմ քեզ կենդանի»։

Այստեղ Նալբանդյանը ակնարկում է անգլիական կառավարության ունեցած վերաբերմունքը լեհական հարցի նկատմամբ։

Ռուս հեղափոխական-դեմոկրատները ջերմորեն պաշտպանում էին լեհ ժողովրդի իրավունքը անկախ պետություն ստեղծելու խնդրում, կոչ անելով ռուս և լեհ ժողովուրդներին միասնաբար պայքարելու ընդհանուր թշնամու՝ ցարիզմի դեմ։ «Մենք ուզում ենք,—գրում էր Գերցենը «Կոլոկոլում»,—Լեհաստանի անկախությունը, որովհետև ուզում ենք ազատություն Ռուսաստանի համար, մենք լեհերի հետ ենք, որովհետև մեզ երկուսիս կապում է մի ընդհանուր շղթա»։

Եվրոպական պետությունները, մասնավորապես Անգլիան և Ֆրանսիան, որոնց աջակցության վրա հույս ունեին լեհերը, ոչ մի իրական օգնություն չցուցաբերեցին նրանց և միայն օգտագործելով լեհական հարցը իրենց քաղաքական նպատակների համար, բավարարվեցին ցարական կառավարությանը մի քանի ձևական նոտաներ հղելով, որտեղ պահանջում էին լեհական հարցը դնել եվրոպական երկրների քննարկմանը։

Էջ 83, տ. 31. «...մասնավորապես ավստրիական բռնակալության ջերմեռանդ քուրմը հրատարակեց, թե «Իտալիան լոկ աշխարհագրական անուն է» — նկատի ունի ավստրիական կայսրության կանցլեր Մետերնիխին։ 1814 թվականի հոկտեմբերից մինչև 1815 թվականի հունիսը Վիեննայում իր նիստերն էր անցկացնում եվրոպական երկրների ներկայացուցիչների կոնգրեսը, որն առանց հաշվի առնելու ժողովուրդների կամքը, իր հայեցողությամբ ձևում էր Եվրոպայի քարտեզը։ Իտալիան, որի մասին Մետերնիխը արհամարհանքով ասել էր, թե «նա իրենից ներկայացնում է լոկ աշխարհագրական հասկացություն», Վիեննայի կոնգրեսում նորից մասնատվեց մի շարք առանձին պետությունների և դրանց իշխանությունները հանձնվեցին նախկին դինաստիական տներին:

Համեմատության եզր անցկացնելով իտալական և լեհական հարցերի միջև, Նալբանդյանը