չէր այն մեղքը գործողը, հապա քահանայությունը. ուստի և փիլոնը բանտարկել տվավ առժամանակյա կերպով»։
Քանի որ նամակում բերված փաստերը համընկնում են Միքայել Նալբանդյանի «Երկու տողս»-ում Պողոս Միքայելյան վարդապետի կատարած հանցագործությունների և նրան տրված պատժաձևի հետ, ինչպես նաև «տիրացու» Հռիփսիմեի տեր Հարությունի գործի հետ, ուստի Սվաճյանը Նոր Նախիջևանից ուղարկած հոդվածը տպագրել էր, համարելով այն մեկ այլ փաստ հոգևորականության դեմ «Մեղուի» և Նայբանդյանի մղած համատեղ պայքարի համար:
էջ 103, տ. I2. «...այն նամակը գրվելուն գլխավոր շարժառիթը, որպես ե գլխավար հանցավորը Շաբշնիքյան Եզիա քահանան կճանչնանք» — Նոր Նախիջևանի Ավագ քահանա Շապոշնիկյանը հայտնի էր իր խառնակիչ բնավորությամբ: Հանդիսանամ Լր Խալիբյան-Այվազովսկի խմբակցության գործուն անդամներից մեկը, նրանց ուղարկած լրտեսագրերի հորինողն ու առաքեղը: Դեռևս 1852 թվականին կռվելով Միքայել Նալբանդյանի հետ, ամբաստանություններ ու բողոքներ էր գրել նրա մասին Նախիջևանի վիճակային կոնսիստորիա (տե՛ս Մատենադարան, Կաթողիկոսական դիվան, վավ. 1344), Հայտնի Հին նրա լրտեսագրերը Գաբրիել Պատկանյանի՝ 1851 թվականի օրացույցի մեջ կայսերական ընտանիքի անդամների տոների ամսաթվերի ոչ ճիշտ լինելու մասին: Հետագայում մեծ մասնակցություն է ցուցաբերել Նալբանդյանի հուղարկավորության մասին ոստիկանության գերատեսչությանը լրտեսագրեր գրելու գործում, «Խալիբից զատ,—գրում է Աշոտ Հովհաննիսյանը իր «Նալբանդյանը և նրա ժամանակը» գրքում,—գաղտնի ոստիկանության հետ հարաբերության մեջ էր նաև քաղաքի տերտերներից մեկը՝ Եզիա Շապշնիկյանը (Աշոտ Հովհաննիսյան, Նալբանդյանը և նրա ժամանակը, Ե., 1956, էջ 577):
1870-ական թվակններին Ռափայել Պատկանյանը հետևյալ կերպ է բնութագրել նրան իր նամակներից մեկում. «...Մի տեր Եզիա Շափշնիկով ունինք, որ ո՛չ Նախիջևան, այլ Հյուսիսային Ամերիկայի բոլոր Միացյալ Նահանգներ կկործանե վասն զբոսանաց... Ցավը այն չէ՛, որ նա չարագործ է, այլ ցավը այն է, որ նորան այստեղի լավ, խելոք, մեծատուն մարդիկ «խելոք մարդ» են ճանաչում, խրատները լսում են, խորհուրդները կատարում են...» (տե՛ս Ռափայել Պատկանյան, Եժ, Ե., 1970, հատոր VI, էջ 374)։
Էջ 103, տ. 15. «...Եվ, նախ նամակին մեջ պատմված առաջին անցքին վրա խոսելով...» —Հիշյալ նամակի պատմած անցքը հետևյալն է. «Օր մը ասոր ծուխերեն մեկը խոստովանն,ու կերթա ու իր թշվառ վիճակը իմացնելով անոր, կխնդրե որ օգնություն մը ընե իրեն՝ ժամը ծանուցում մը ընելով ու գանձանակ պտտեցնել տալով։ Մեր աղվորիկ Տերտերաճանը խրատ կուտա որ գողություն ընե ու ապրի... Գիշերը իր դրացիին կառքն ու ձին փոխ կառնե, կերթա շիտակ տերտերին տունը, համբարը կմտնև ու պարկերով ալյուր, տակառով եղ, վերջապես իր տանին ձմռան պաշարը ամբողջ կառնե կա- քը կլեցնե ու տուն կբերե: Տերպապանիս առտուն կելլէ ու իր տունը գող մտած ըլլալն իմանալով շիտակ դատավորին կվազե, հոն իրեն կհարցվի թէ որմէ՞ կասկած ունի, Տերտերը իր այն խոստովանորդիեն կասկած կցուցանե։ Մարդը հոն կբերեն, որ ամեն բան կխոստովանի։ Դատավորը հելալ ըլլու քեզի, կըսե գողացածներդ... Քահանան ալ փառավոր խայտառակությամբ տեղը կդարձնե»։
Էջ 103, տ. 31. «...այն քահանային կըսեմ, որ Պատկանյանց տեր Գաբրիելին դեմ քահանայից կողմեն ու Այվացովսքիին թելադրությամբ թղթին չուզեց ստորագրել» — 1860 թվականի մարտի 22-ին ազատված լինելով Ռոստովի բանտից և նույն թվի օգոստոսի 3֊ին զրկված քահանայագործությունից, Գաբրիել Պատկանյանը փորձ կատարեց մասնավոր դասերով ապահովել իր գոյությունը Նոր Նախիջևանում։ Սակայն Խալիբյանը թշնամաբար