Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բոկլի «Քաղաքակրթության պատմությունը Անգլիայում» գրքի I հատորի «Մտավոր զարգացումը Անգլիայում XVI —XVIII դդ.» գլխից։

Անգլիական պառլամենտական գործիչ և իր ազատամտությամբ հայտնի Բորքը, ահաբեկված ֆրանսիական հեղափոխության ծավալումից, կտրուկ կերպով փոխում է իր դիրքորոշումը և սկսում պայքարել ֆրանսիական հեղափոխության դեմ։ Բոկլը այդ հանգամանքը բացատրում էր նրա հոգեկան ծանր կացությամբ։ «Հիմա,—գրում է Բոկլը,—երբ անցել է այսքան ժամանակ և Բորքի բոլոր մոտիկ ազգականները մահացած են արդեն, անբնական կլիներ չպնդել, որ նա իր կյանքի վերջին տարիներին գնտվում էր խելագար վիճակում։ Երբ սկսվեց ֆրանսիական հեղափոխությունը, նրա միտքը, հոգնած անընդհատ աշխատանքից, չկարողացավ տանել այդպիսի իրադարձություների տեսարանները, այդպիսի չտեսնված, այդքան սարսափելի և այդքան հսկայական ու զարմանահրաշ հետևանքներ խոստացող․․․ այդ հեղաշրջումը նրա մոտ ավելի ուժեղացավ տխուր կորստից հետո․․․ Չի կարելի մոռանալ սքանչելի ու հուսահատ այն խոսքերը, որ նա ասել էր իր միակ որդու մահվան կապակցությամբ․․․» (էջ 347-348)։

էջ 131, տ․ 19․ «Բոռքը, nr յուր հայրենիքի անձնական оգուտը երկու ձեոքով զոհում էր ամերիկյան անկախությանը» — «Այս ամենի հետևանքը եղավ այն, — շարունակում է Բոկլը, — որ Բոռքը դեմ կանգնեց բոստոնյան նավահանգստին առաջադրած բիլլին, այն ամոթաբեր օրենքին, որը իզուր չէ, որ կոչվում է «սովամահության նախագիծ»․ այդ բոնի միջոցներով թագավորը ուզում էր ընկճել գաղութներին և կոտրել այն ազնիվ մարդկանց հպարտ ոգիները, որոնց նա ավելի շատ ատում էր, քան վախենում» (էջ 346)։

էջ 131, տ․ 33․ «․․․․երբ Կարլոս II և Հակոբ II Ստյուարտները Լյուդովիկոսի արծաթագին վառալները դաոնալով․․․ նենգում և դավում էին Անգլիո ազատության» — Կարլոս II Ստյոլարտը անգլիական գահ բարձրացավ 1660 թ․ և թագավորեց մինչև 1685 թ․ քանի որ իր անխոհեմ ծախսերի հետևանքով միշտ կարիքի մեջ էր, Լյուդվիկոս XIV-ին զիջեց Դյունկիրխենը 5 միլիոն լիվրով։ Նրան սիրաշահելու համար, առանց լուրջ պատճառի պատերազմ սկսեց Նիդերլանդների դեմ, որը ավարտվեց Անգլիայի պարտությամբ։ 1669 թ․ կազմակերպվեց Կաբալի մինիստրությունը (մինիստրներ՝ Կլիֆորդի, Աշլիի, Բուկինգեմի, Առինգտոնի և Լոուդերդելի անվան սկզբնատառերով), որը Լյուդովիկոս XIV-ի դրամով աշխատում էր Անգլիայում նորից կաթոլիկության ներմուծումը գլուխ բերել և վերականգնել բացարձակ միապետականությունը երկրում։ Ֆրանսիայի հետ ունեցած գաղտնի պայմանագրի զորությամբ Կարլոս II-ը 1672 թ․ նորից պատերազմ հայտարարեց Նիդերլանդներին, և նորից պարտություն կրեց։

Կարլոս II-ին հաջորդեց Հակոբ II Ստյուարտը (1685—88), որը նույնպես աշխատում էր ուժեղացնել կաթոլիկների իշխանությունը Անգլիայում։ Ստյուարտների ժամանակ Ֆրանսիան դարձել էր Անգլիայի վտանգավոր մրցակիցը ծովում, Լյուդովիկոսը ամեն կերպ աշխատում էր վնասել Անգլիային և օգնում էր Ստյուարտներին։ Երբ անգլիական պառլամենտին հաջողվեց Հակոբ II-ի դուստր Մարիայի ամուսնուն՝ Վիլհելմ Օրանժյանին դարձնել թագավոր և երկրից դուրս քշել դավաճան Հակոբ II-ին, վերջինս ապաստան գտավ Ֆրանսիայում։ Չնայած այն բանին, որ Ռիսվիկյան հաշտության պայմանագրով Լյուդովիկոսը ճանաչել էր Հիլհելմ Օրանժյանին, նա, Հակոբ II-ի մահվանից հետո, որպես Անգլիայի օրինավոր թագավորի ճանաչեց վերջինիս որդուն։

Էջ 132, տ․ 8․ «․․․նա էլ չէր հիշում Անգլիո քաշածները Կարլոս I-ի ձեոքից, չէր հիշում երկայն-պառլամենտը․․․ և այսպես անվանված պոչի(երկայն-պառլամենտի