Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դիրքերի վրա. Այստեղից էլ հայ փիլիսոփայի մատերիալիզմի սահմանափակությունը, որը երևան է եկել ոչ միայն նրա սոցիոլոգիական և տնտեսագիտական հայացքներում, այլ նաև գեղագիտության մեջ, որտեղ արվեստը չի րացահայտված որպես հասարակական գիտակցության ձև :

Սակայն, ի տարբերություն Լյուդվիգ Ֆոյերբախի, Նալբանդյանը մարդուն դիտում է ո՛չ իրրև վերացական Օբյեկտի, ո՛չ որպես «մարդու ընդհանրապես», այլ որպես որոշակի ազգության, հասարակության, դասակարգի ներկայացուցչի:

Քերականության ներածության մեջ Նալբանդյանը հոգեկան, գեղագիտական պահանջները կախման մեջ էր դնում մարդու նյութական պայմաններից, «...Ամեն բանից առաջ եթե մենք պետքի քաղցը չկյտացնենք, մեր գոյության հավասարակշիռը կթեքվի և այնուհետև ոչ Ռաֆայելի Մադոննան կարող է փրկել մեր անձը և ոչ Բելվեդերյան Ափրոդիտեն... Պարզ է թե պետքը նախընտրելի է քան թե գեղեցկությունը, որովհետև կյանք չկա, եթե պետքերը չգոհացվին»,

Նալբանդյանը գիտեր, որ ժողովրդին օտար չէ գեղեցիկի զգացողությունը, սակայն շահագործական հասարակության մեջ ժողովուրդև «»օտարվում է» արվեստից և միայն սոցիալ-տնտեսական առաջընթացը անխուսափելիորեն կներմուծի ժողովրդի մեջ հոգեկան պահանջների աճ ընդհանրապես և գեղագիտական՝ մասնավորապես։

Մարդը ծարավի է գեղեցիկի հենց իր կյանքի մեջ: Եվ այդ իսկ պատճառով նա ձգտում է վերափոխել կյանքը համաձայն իր իդեալների: Հենց այստեղ է գեղեցիկի մասին Նալբանդյանի ուսմունքի հեղափոխական-դեմոկրատական պաթոսը:

էջ 147, տ. 7. «Առաջին անգամ մեր ժողովրդական լեզուն մամուլի տակ ընկավ Թյուրքիո մեջ...»—1727 թ. Մխիթար Սեբաստացին Վենետիկում հրատարակում է արևմտահայ աշխարհաբարի առաջին քերականությունը («Դասն քերականության աշխարհաբռ լեզուին հայոցս»): 1752 թ. լույս է տեսնում Պաղտասար Դպրի «Բարևա-գիրքը», որ պարունակում էր աշխարհարար նամակների և պայմանագրերի ձևեր: 1760 թ. նույն Պաղտասար Դպիրը հրատարակում է «Գիրք քերականության» աշխարհաբար ձեռնարկը, գրաբարի ուսուցումը դյուրացնելու նպատակով:

Արևմտահայ աշխարհաբարով են գրված Խ. Սյուրմելյանի «Համառոտ թվաբանությունը» (1788), և Ղ. Ինճիճյանի «Տեսություն համառոտ հին և նոր աշխարհագրության», (1791), երկուսն էլ տպագրված Վենետիկում:

XIX դարի առաջին կեսին Թուրքիայում և գաղթօջախներում լույս տեսնող հայերեն պարբերականների մեծագույն մասի լեզուն աշխարհաբարն էր՝ պոլսահայ բարբառը, որի հիմքի վրա հետագայում մշակվեց արևմտահայ գրական լեզուն («Տարեգրություն», «Եղանակ Բյուզանդյան», «Դիտակ Բյուզանդյան», «Շտեմարան պիտանի գիտելյաց», «Արշալույս Արարատյան», «Մասիս», «Բազմավեպ», «Եվրոպա»:

էջ 149, տ. 1. «Մեռնողին սիրողը պիտի նորա ժառանգին խնամ տանի...» — նկատի ունի Ստ. Նազարյանի «Հայկական լեզվի խորհուրդը» հոդվածը ("Հյոլսիսափայլ 1858, № 1). «...Հին լեզուն, որ յուր հյութԸ և ծուծը տվել էր նոր լեզվին, և այդպես լցուցել էր յուր մայրականոՒթյոՒնքը դեպի մանուկը, այնուհետև թող մեռնի նա, կենդանի յուր մանուկի կենդանությամբ» (Ստ. Նազարյանց. Եկեր, հ. 1, Թիֆլիս. 1913, էջ 37): Այդ մասին տե՛ս Ս. Դարոնյան, Միքայել Նալբանդյան, Ե., 1979, էջ 491:

էջ 150, տ. 2. «Քան թե այն տունը, ուր Քրիոտոսի 79 թվականին վերջին անգամճ աշ կերավ երեց Պիլինիոոը» — Վեզուվի ժայթքումը տեղի է ունեցել մ. թ. 79 թ. օգոստոսի 24-ին. Նալբանդյանի մոտ ստացվում է այնպես, որ Պլինիոս Ավագը բնակվում