Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այն է՝ սկսում է 27 էջից և վերջանում 42-ով: Տպագրելով այս հատվածը, մենք վստահանում ենք հուսալ, որ մեծ հրապարակախոսի և մատենագրի այո տողերն էլ կվայելեն արժանի ուշադրություն»։ Խմրագրի ձեռնարկած փնտրումները ձեռագրի պակասող էջերը գտնելու համար ոչ մի արդյունք չավին, 1896 թ. Մկրտիչ Բարխուդարյանին ուղղված իր նամակում Երվանդ Շահազիզը գրում է. «Սոս ե Վարդիթերի» քննության սկիզբը չկա. ես ինքս իմ ձեռքով քրքրեցի Խաչատրյանի մոտ գտնված հանգուցյալի թղթերը: Ո՛վ գիտե, կարելի է, մյուս ապգականների մոտ գտնված թղթերի մեջ գտնվի, բայց ես քեզ գրել էի, որ նոքա ոչ միայն տալ, այլ մինչև անգամ վախենում են ցույց տալ այդ թղթերը» (Մ. Նալբանդյան, Անտիպ երկեր, էջ 632):

Ցավոք սրտի, տպագրությունից հետո ոչ միայն չգտնվեցին պակասող էջերը, այլև կորավ նաև պահպանված պատառիկի ձեռագիրը: Առանձնակի հետաքրքրություն ցուցաբերեց Նալբանդյանի ձեռագրի նկատմամբ «Սոս և Վարդիթեր» վեպի հեղինակ Պերճ Պռոշյանը: Իմանալով, որ «Հանդես գրականական և պատմականը» մտադիր է հրատարակել հոդվածի պահպանված հատվածը, նա 1889 թ. սեպտեմբերի 4-ին գրում է Մկրտիչ Բարխուգարյանին. «Սոս և Վարդիթեր»-ի քննադատության առթիվ Նալբանդյանցի գրած՝ ես տեղեկություն ունեի հանգուցյալի «Ղազար Փարպեցու թղթի» հառաջաբանից, նորա հրատարակիչ, նույնպես հանգուցյալ, Միք. Տեր-Գրիգորյանցը ինձ անձամբ ասաց, որ ինքը կարդացել է հոդվածը և չգիտե ում մոտ է այժմ, իոկ տպված ոչ մի տեղ չկա: Ափսոս է, իհարկե, որ թերի է, բայց և այնպես ցանկալի է հանգուցյալ Նալբանդյանցի կարծիքն իմանալ իմ անդրանիկ դրվածքիս վրա. տպեցե՛ք, ուրեմն, խնդրում եմ, թեկուզ պակաս-պռաա» (Պերճ Պռոշյան ԵԺ, հ. 7, էջ 483): Պատմում են, որ Պռոշյանը կարդալով Նալբանդյանի հոդվածի տպագրված պատառիկը, մեծ ուշադրությամբ է վերաբերվել քննադատի հայտնած կարծիքին, մասնավորապես լեզվի և ոճի մասին արտահայտած մտքերին, քանի որ հենց այդ հարցերին էր նվիրված տպագրված պատառիկը:

Հետագայում Նալբանդյանը իր ուշադրությունը կենտրոնացրեց «Սոս և Վարդիթեր» վեպի գրականագիտական հարցերի վրա, խորացնեյով և լայնացնելով իր հոդվածի խնդիրները, տալով նրան գրական-քննադատական, գիտական հրապարակախոսական բնույթ: Այսպես ծնունդ առավ «Կրիտիկա «Unu և Վարդիթեր» հոդվածի վերջնական տարբերակը, որը նախատեսված էր «Հյուսիսափայլի» էջերում տպագրելու համար:

Միքայել Նալբանդյանի հոդվածը դուրս է գալիս մի վեպի քննոթյան սահմաններից և կրում է ընդհանրացնող տեսական բնույթ։ Դա գրական-քննադատական մի ծավալուն աշխատություն է, որտեղ երևան է եկել Նալբանդյան֊քննադատի ամբողջ տաղանդը, Նալբանդյանի հետաքրքրությունը մասնավորապես ազգային վեպի նկատմամբ, միանգամայն բացատրելի է, նա ըմբռնում էր, որ արձակը հանդիսանում է գրականության առաջընթաց ժանրը և նրանով է, որ պետք է որոշվի այս կամ այն ազգային գրականության հասունությունը: Իր «Երկու խոսք թե ինչպես է մեր հայացքը մի օրագրի պաշտոնակատարության մասին» հոդվածում, որը գրված է համարյա «Կրիտիկայի» հետ միաժամանակ, Նալբանդյանը ասում է. «Այսօրվա որս Եվրոպայի մեջ գրեթե թագավորյալ մատենագրությունը վիպասանությունն է. ինչ օրագիր, ինչ լրագիր կամ ինչ թերթ ասես, որ առանց վեպի օր անցնե, թողնում ենք այն բազմահատոր վիպասանությունքը զանազան հեղինակների և զանազան ազգերի։ Դարաշրջանի այս բնորոշ հատկությանը, մասնամորապես ռուս գրականության մեջ, մաանացու: