Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/478

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուղղության» (ի դեպ, հունական «սկեպտիկ» բառը նշանակում է «զննող, քննդատող»), «...Այս անողոքելի դարում, — գրում էր նա «Աշխարհարարի քերականության» ներածությունում (1863), —որի թագավորը չէ մի որպեսի և իցե քնարեր նանիկ, այլ այն արգասավոր սկեպտիցիզմը, որ վերացնում է մարդկային մտքի ամրության նախատինքը»։

Այս ընդհանուր գեղագիտական չափանիշների դիրքերից էր մոտենում Նալբանդյանը ժամանակակից հայ գրականության գնահատման հարցին, որտեղ նա արդեն նշմարում էր նոր, «սկեպտիկյան ուղղության» ծիլերը։ «Սոս և Վարդիթեր» վեպի հերոսներից մեկին՝ Արշամին դասելով «նոր սերունդի սկեպտիկյան ուղղության» ներկայացուցիչների շարքը, որը բացեիբաց հանդես է գալիս կյանքի երևույթների նկատմամբ քննադատական խորհրդածություններով, Նալբանդյանը ցավ Է հայտնում, որ Պռոշյանի վեպում «շատ քիչ հանդես ունի... այն ուղղությունը, որ երևում է Արշամում, թեև այս չափիցն էլ տեսնում ենք կենարար սկեպտիցիզմի արած ազդեցությունը...»:

Ճշմարտացի, ռեալիստական գրականության պահանջով Նալբանդյանն, ըստ էության, հիմնավորում է ժողովրդայնության գեղագիտական դրույթը։ Գրականության ժողովրդայնության մասին նա գրել էր տակավին իր առաջին աշխատության՝ Յաղագս հայկական մատենագրութեան ճառի» և Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին» նվիրված ակնարկների մեջ («Մեռելահարցուկ» վեպի տողատակին տրված ծանոթագրություններում)։ Այստեղ նա բացահայտել էր ժողովրդայնության էությունը, որպես ազգային գրականությանը համընկնող ըմբռնում, քանի որ ազգի հիմքը նա համարում էր «հասարակ ժողովրդին»։

Այս դրույթները: Նալբանդյանը զարգացնում է «Սոս և Վարդիթերին» նվիրված հոդվածում։ «Ամեն բանի առաջ, — ասում է նա,—քննելիքը է ազգի կյանքը, որովհետև այդ կյանքն է բանաստեղծի հիմքը, որի վրա կառուցանում է նա իր շինվածքը»։ Նոր ուղղության առանձնահատկությունները հայ գրականության մեջ ընդհանրապես և Պռոշյանի վեպում մասնավորապես քննադատը տեսնում էր ժողովրդի կյանքը պատկերելու, ժամանակակից հասարակության սոցիալական տեղաշարժերի իրենց ողջ բարդությամբ և հակասություններով վերհանելու մեջ։

«Սոս և Վարդիթերի» գաղափարական քննությունը Նալբանդյանը կատարում է գեղարվեստական առանձնահատկությունների, լեզվի և ոճի քննության հետ զուգընթաց, ռեալիստական ստեղծագործության արժեքը որոնելով ձևի և բովանդակության միասնության մեջ։ Պռոշյանի վեպի արժանիքներից մեկը նա համարում էր ժողովրդական լեզվի, բանահյուսության օգտագործումը, որը ստեղծագործությանը հաղորդում է ոչ միայն յուրահատուկ ազգային երանգ, այլ նաև բացահայտում է ժողովրդի աշխարհազգացումը, նրա սոցիալական և բարոյական հասկացությունները։

«Կրիտիկա «Սոս և Վարդիթերի» հոդվածը արժեքավոր է նաև գրականության և արվեստի վերաբերյալ տեսական հարցադրումներով։ Պռոշյանի վեպի քննության ընթացքում Նալբանդյանը անդրադառնում է սյուժեի, կոմպոզիցիայի, հանգույցի, հանգուցալուծման, բնավորության, տիպի, գեղարվեստական և գիտական ճշմարտության հարաբերակցության, գրողի ստեղծագործական երևակայության հարցերին, լուսաբանելով դրանք մատերիալիստական գեղագիտության դիրքերից:

Ընդունելով գրականության դերը ժողովրդի մտավոր ու բարոյական դաստիարակության գործում, Նալբանդյանը գրողի առաջնահերթ պարտավորությունը տեսնում էր ժամանակի առաջավոր գաղափարները պրոպագանդելու, ազգային բնավորության