ձագերուն հետ մեկտեղ կվկվաց։ Գոհարի աղան գրկի մեջ քնած էր, արթնացավ հանկարծ ու ասաց, մամի՜կ, պատա՜ռ մի հաց»։
Այնուհետև տեքստում ճշտությամբ բերված են Գոհարի ողբը և հողվածի վերջին տողերը։
Էջ 295, տ. 33. «Քաղաքական ժողովը կանչել էր բոլոր օրագրապետերին և ստորագրություն էր պահանանջել, որ այո և այն բաները չգրեն»_Դեռևս 1861 թ. Քաղաքական ժողովը հատուկ հանձնաժողով էր կազմել, որը պիտի մշակեր տպագրական օրենքի նախագիծ։ Հանձնաժողովի մեջ էին մտնում Ներսես Վարժապետյան, Սերվիչենր, Ստեփան Ասլանյանը, Գրիգոր Աղաթոնը, Գրիգոր Օտյանը և Առաքել Տատյանը։ 1861 թ. հուլիսին հանձնաժողովը ներկայացնում է մի նախագիծ, ըստ որի՝ 1. Տպագրությունը ազատ է տերության շնորհած ազատության չափով. 2. Կրոնական խնգիրների քննությունը ենթակա է միայն եկեղեցո. իրավասությանը. 3. Արգելվում է ազգային կյանքը, Սահմանադրությունը և վարչությունը նախատելը, ծաղրելն ու անվանարկելը. 4. Արգելվում են պատրիարքների, առաջն որ գների, կրոնական կամ քաղաքական ժողովի, անդամների դեմ թշնամական ելույթները. 5. Խստիվ արգելվում են Ազգային վարչության դեմ տրամագրություններ գրգռող, ազգին մեջ խռովություն հարուցող գրվածքները. 6. Ազգը կգատի վերոհիշյալ կետերի դեմ գնացողներին։
«Մեղուի» 1863 թ. հոկտեմբերի 29-ին (№ 222) «Խմբագրական օրենք» առաջնորդող հոդվածում Սվաճյանը հայտնում է, որ Քաղաքական ժողովը կանչելով բոլոր խմբագիրներին, պահանջել է նրանցից ստորագրություն տալ տպագրական վերոհիշյալ օրենքներին ենթարկվելու վերաբերյալ։
«Կզարմանանք աս առաջարկությանը վրա սա հետևյալ պատճառներուն համար,— գրում է «Մեղուն», — քանի որ, նախ մենք կրոնքի դեմ ցարդ գրած չըլլալնես ետքը, զանի պաշտպանած ալ ենք, վասն որո այժմ մեր չըրած բանին համար մեզմե ստորագրություն ուզվելը մեր պատվույն դեմ է։ Երկրորդ՝ մինչև ցարդ Սահմանադրության պաշտպան գտնվելու համար Սահմանադրության դեմ չգրելու պատվերով մեզմե ստորագրություն պահանջելը դարձյալ մեր պատվույն դեմ է: Երրորդ՝ մենք ըստ Սահմանադրության իբրև անհատ հայեր կհարգենք Ազգային վարչությունը և կհնազանգվինք անոր, բայց իբրև խմբագիր, վարչության արտաքին և ընդհանուր եղելությանց վրա բան մը չի գրելու պատվերն ալ Սահմանադրության ոգվույն դեմ կճանչնանք։ Չորրորդ՝ անձնական պատվո դիպչողին ալ Տերությունը պատժո օրենք ունի, թեև անձնական պատվո չգիպչել խոսքն ալ առանց բացատրության ինքնին որոշ իմաստ մը չունի»։
Այս արդարացուցիչ պատճառաբանությամբ «Մեղուի» խմբագիրը հրաժարվել է տպագրված օրենքի նախագիծը ստորագրելուց, անկախ այն բանից, որ որոշ խմբագիրներ անհապաղ կատարել են Քաղաքական ժողովի պահանջը (Տե՛ս «Մեղու», 1863, № 222)։
Էջ 296, տ. 19. «Քաղաքական ժողովի պատասխանը, երևի, այն մեձադիր գանգատագիրն էր, որ տեսել է «Մեղուն» ոստիկարանի մեջ և որո մասին նիշում է յուր 226 համարում» — Նկատի ունի «Մեղուի» 1863 թ. դեկտեմբերի 31-ին (№ 226) Սվաճյանի «Մտացածին անհնազանդություն» հոդվածը, որտեղ ասվում է. «Նոյեմբերի 12 երեքշաբթի օրր, ժամը 6 ատեն լուր առնելով, որ «Մեղուի» խմբագիրը շաա մեծ փորձով կփնտրվի, ելա գացի անձամբ։ Հոն մերեք աղասին մեզ փնտրելու թային եղած զափթիեն գտնել տալով Մյուզարքերեն տվավ ինձի կարդալու։ Բանը իմանալով իջա Ոստիկանության Դուռը և ներկայանալով Վ. Մյուսթեշար պեյին, հոն տեսա Պատրիարքարանեն իմ հախիս ղրկված մեծադիր գանգատագիրն ալ»։