Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ավաղ, եթե հասարակությունն ալ իրեն պես թե դատե զ«Մյունատին», (Տե՛ս «Մեղու», 1863, № 199)։

«Մյունատիի էրճիաս» (1859—1863) հայատառ թուրքերեն թերթը լույս էր տեսնում Կ. Պոլսում Կարապետ Փանոսյանի խմբագրությամբ։ Իր ուղղությամբ նա հարում էր պոլսահայ դեմոկրատիայի օրգան «Մեղուին». 1862 թ. սեպտեմբերին նկարագրելով «Զեյթունի անցքերը», «Մյունատին» «Փարավոնական բարբարոս» է կոչել Ջեյթունը պաշարող Ազիզ փաշային և խստիվ մեղադրելով Բ. Դռանը, պահանջում էր պաշտոնանկ անել փաշային։ Թերթը սպառնացել էր, որ հակառակ պարագային, հայ «Ազգային վարչությունը» և «համայն հայաստանցիք» հարկադրված կլինեն դիմելու եվրոպական տերութունների միջամտությանը։

Սրան ի պատասխան, թուրք ոստիկանությունը ձերբակալում է Փանոսյանին, տուգանում 20 լիրայով և ընդմիշտ խափանում «Մյունատին»։

էջ 299, տ. 19. «Իրենք պիտի տան եղեր պատիժը է տերությունն է ավեր»—«Մեղուի» 1863 թ. № 198-ում տպագրված հոդվածում Կարապետ Փանոսյանը գրում է. «Մեր լսածին նայելով Սահակ վարդապետը, ուրիշ նախատական խոսքերեն զատ, «Մյունատին» համար «Աստծո պատժույն հանդիպեցավ, մենք պիտի տայինք անոր պատիժը, բայց աստված Տերության ձեռքովը պատմելը արժան դատեր է» ըսեր է»։

էջ 299, տ. 20. «Մորոս զքեզ» — Այսինքն՝ հիմար։ «Մեղուի» 1863 թ. դեկտեմբերի 17-ին (№ 225) տպագրվել է Սոֆոմորոս առաջնորդող հոդվածը, որտեղ հիշյալ բառը բացատրվում է հետևյալ կերպ, «...թեև հայերեն լեզվին մեջ ասոր համապատասխանող բառ չունինք, բայց ասի հունարեն սոֆոս — իմաստուն, և մորոս—հիմար բառեր են բաղկացյալ ըլլալով կրնանք իմաստհիմար կոչել»։

էջ 300, տ. 9. «...Ոչ ոք վնասի եթե ոչ իւրմե»—Տե՛ս Աւետարան, Գործք առաքելոց, գլ. ԻԷ, 22։

էջ 300, տ. 16. «Եւ օրէնս արդարութեան...»— Տե՛ս Աստւածաշունչ, Գիրք իմաստ., գլ. Բ., 11—20։

էջ 301, տ. 3. «Ո՞ տայր զգլուխս իմ ի ջուր և զաչո յաղբիւրս արտասուաց և նրստաեալ լայի զթշուառութիւն ազգիս...» — Արտահայտությունը վերցված է Աստվածաշնչից Երեմիայի մարգարեությունից։ Նալբանդյանը տեքստի վերջին նախադասությունը փոխել և հարմարեցրել է իր հոդվածին։ Պետք է լինի «Ո տայր զգլուխս իմ ջուր, և զաչս իմ աղբիւրս արտասուաց, եւ լայի զժողովուրդս զայս զաիւ եւ զգիշեր...»—Տե՛ս Աստուտծաշունր, Մարգարեութիւն Երեմիայ, գլ. Թ, 1։

էջ 301, տ. 8. «Մի քանի հետոընթաց օրագիրք...» — հոսքը վերաբերում է «Արշալույս Արարատյան» և հատկապես «Մասիս» լրագրերին, որոնք իրենց էջերում հայտնել էին «Մեղուի» խափանման ոչ ճիշտ լուրը։

Սահմանադրական պայքարի աոաջին շրջանում «Մասիսը» համամիտ էր «Մեղուի» և «Մյունատիի» դիրքորոշմանը։ Սակայն տեղի տալով ամիրայական խավերի ճնշմանը, դիմադարձ է ինում դեմոկրատական մտայնությունից և փաստորեն դառնում պատրիարքարանի խոսափողը։ Այսպես, մինչդեռ 1863 թ. կեսերին նա նշավակում էր Զմյուռնիայի առաջնորդ Թաքթաքյան Պողոս արքեպիսկոպոսին որպես հակասահմանադրականի, ապա որոշ ժամանակ անց գրվատում է նորընտիր պատրիարքին որպես «խոհեմ, հեռատես և քաղաքագետ սրբազան հոր»։

էջ 301, տ. 11. «...թև առին ու թոան, որպեսզի ավելի որոշ կերպով ցույց տան ազզի ողջամիտ մասին յուրյանց որպիսությունը և ընտրած ճանապարնների ուղղությունը