(р» — հասքը վերաթերում է «Մեդալի* դադարեցման վերաբերյալ «Մասիս* և «Արշալսւյս
Արարատյան» թերթերի հաղորդումներինւ Այս առթիվ «Մեղուի» 1863 թ. М 225-ում
«Ստիպողական պարտավորություն մը» վերնադրով հոդվածում Սվաճյանը դրում է.
««Մասիսի» 617 թվույն մեջ հետևյալը հրատարակված է. «Մեղու» հանդեսին խմբագիրը,
Քաղաքական ժողովեն քսէնիցՕ անդամ ժողովի ներկայանալու հրավեր ընդունելով մտիկ
չընելուն և չներկայանալուն համար, Քաղաքական ժողովը հատուկ հայտագրով մր հիշ¬
յալ թերթին առժամանակի դադարումը խնդրեց Բ. Դոնենւ Գերագույն Արշալույսն ալ
գուցե իր խնդակցությանը չկրնար ղսպելով' փոլթացել էր հետևյալը դուրս թափել իր
716 թվով,
«Մեղու» հանդեսին խմրադիրը Քաղաքական ժողովոլյն աղդասիրական տնօրինոլ-
թյանցը 6ճազանդել շազե(ալու|, նույն ազգային մեծարգո ժողովը հատուկ հայտագրով
մը խնդրեց (Արշալույս արգո խմրադիրը նույն օրը կէրևա թե Պատրիարքարանը դտնր-
ված ըլլալու է) Р. Դռնեն, որ հրաման տա առժամանակյա կերպով դադարեցնելու հիշ¬
յալ Հանդեսին հրատարակությունը»,
«Մասիսը» դեկտեմբեր 7-ին Պոլսեն և «Արշալույսը» դեկտեմբեր 14-ին Իզմիրեն
թռան և ցրվեցան շատ հեռավոր հայաբնակ քաղաքներ ու գուժեցին աս... լուրը շատ հա-
յոլ հանդարտ ակ անբերան...
Գուցե շատերը հավատք րնծայելու ստիպվեցան թե Ա. «Մեղունэ դադրեր է, կամ
պիտի ղադրի (որմե Մեղուին գեթ նյութական վնաս մը ծադիլն անուրանալի է), Բ. «Մե¬
ղուին» խմրադիրը դանիցս անդամ (3, 4, 5 և այլն) կանչվել է, րայց մտիկ չէ բրեր
և չէ ներկայացեր, կամ ըստ Արշալույսին' Քաղաքական ժողովույն ազգասիրական տնօ¬
րեն ութ յ անցը հնազանդել չէ ուզել (որոց երկրորդը բոլորովին նոր է թեև արդի խմբա¬
գրի ականջին)»,
ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑՈԻ ԳՐԱԾ ԹՈԻՂ^
(էջ 303)
Պ ահպանվել է մեկ ինքնագիր' ԵՉԳԱԹ, Նալրանդյանի ֆ.։ Գրվել է Պետ-
րոպտվլովյան բերդում, 1864 թ. մարտից մինչև 1865 հունվարի վերջն ընկած ժամա¬
նակահատվածում, Աոաջին անդամ տպագրվել է 1868 թ. Պետերբուրդում աոանձին դըր-
քով' «Ղազար Փարպեցոլ դրած թուղթը, մեղադրություն ստախոս աբեղաներին, թարգ¬
մանություն և բացատրությունը Մ. նալբանդյանց, տպագրություն Մ. Տեր֊Գրիդորյանգ»,
Այնուհետև մտել է հեղինակի Դոնի Ռոստովի հրատարակության II հատորը (1906)
և ԵԼԺ III հատորը (1940),
ներկա տպագրության համար հիմք է հանդիսացել ինքնագիրը։
Գրքի վերջում կցված է Փարպեցոլ «Թղթի» աշխարհարար թարգմանությունը, որի հա¬
մար բնագիր է հանդիսացել Մկրտիչ էմինի 1853 թ. հրատարակությանը: Միքայել Նալ-
բանղյանի աշխատությունը բարձր գնահատականի է արժանացել հետագա հրատարա-
կիչների կողմից, Այսպես, Ղ ազար Փարպեցոլ «Թղթի» վենետ իկյան հրատարակության
առաջաբանում (1873) ասվում է. «Ետ նորա (Մ. էմինի) և այլ ոմն եռանդուն բանասեր
Միք. Նալբանդյանց եղեալ զնոյն յաշխարհիկ բարբառ իւրոյ դաւաոին' երկարադոյն ևս
խորհրդածութեամբ բանից' եթող առ մտերիմսն, որոց ետ տարաժամ մահու նորին' հո-
գացեալ հրատարակեցին ի մայրաքաղաքս Ռուսաց, յամի 1868»,
517
Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/517
Jump to navigation
Jump to search
Այս էջը սրբագրված է
