Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/518

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մ. Նալբանդյանի առաջին կենսագիր և Ղազար Փարպեցու «Թղթի» աշխարհաբար թարգմանության հրատարակիչ Միքայել Տեր-Գրիգորյանը «Հյուսիսափայլի» աշխատակիցներից և Միքայել Նալբանդյանի մտերիմներից մեկն էր։ Նա բազմիցս այցելել է իր ընկերոջը Պետրոպավլովյան բերդում, որի մասին գրառումներ կան Նալբանդյանի «Բերդի հիշատակարանում» (ԵԷԺ, հ. IV, էջ 286, 289, 290)։ Ղազար Փարպեցու «Թուղթը», փաստորեն, Նալբանդյանի գրական ժառանգության աոաջին ետմահու հրատարակությունն է։ Մ. Տեր-Գրիգորյանի կենսագրական ակնարկը, ինչպես նաև Փարպեցու «Թղթի» և Պետրոպավյովյան բերդից ու Կամիշինից Նալբանդյանի գրած մի քանի անտիպ նամակների հրապարակումը հաստատում էին հեղափոխական դեմոկրատի գաղափարնհրի կենսանակությունը հայ երիտասարդության շրջանում։

Նալբանդյանի կենսագրությանը որպես բնաբան դրված էր Հենրիխ Հայնեի «Ազատության պատերազմի մոռացված ժամանապահը...» բանաստեղծության քառատողը, որը Ա. Վ. Լունաչարսկին համեմատում էր Պուշկինի «Հուշարձանի» հետ (ի դեպ, այդ բանաստեղծությունը Մ. Միխայլովի թարգմանությամբ 1864 թ. տպագրվել էր․«Սովրեմեննիկ» ամսագրում)։ Ահա այդ տողերը հնչեցին որպես տապանագիր Նալբանդյանի շիրմաքարի համար. «Մինը ընկնում է — մյուսները հետևում են նորան—բայց ես ընկնում եմ չըհաղթված, և իմ զենքերը չեն կոտորած...»։

Նալբանդյանի հակառակորդները չհապաղեցին իրենց վերաբերմունքը արտահայտել Մ. Տեր-Գրիգորյանի հրատարակած գրքի նկատմամբ։ Դեռ լույս չէր տեսել Ղազար Փարպեցու «Թուղթը», երբ նրանք լրտեսագիր ուղարկեցին ցարական ոստիկանությանը, 1869 թ. մայիսի 21-ին Եկատերինոսլավի նահանգային ոստիկանության Ռոստովյան մարզի պետի տեղակալ կապիտան Բելոցերկովսկին (նա, որը հայտնել էր III բաժանմունք Ն. Նախիջևանում տեղի ունեցած Նալբանդյանի հանդիսավոր թաղման մասին) III բաժանմունք է ուղարկում գիրքը, առանձնակի ուշադրություն հրավիրելով Նալբանդյանի կենսագրության վրա. «Ներկայումս շատ հայերի մոտ հայտնվել է մի տպագրված հրատարակություն հայերեն լեզվով «Ղազար Փարպեցի» վերնագրով, թարգմանություն և բացատրություններ Միքայել Նալբանդովի, կազմված է 1868 թվականին Միքայել Տեր-Գրիգորյանցի կողմից, որը ապրում է Ս. Պետերբուրգում... Այդ գրքում զետեղված է Միքայել Նալբանդովի կենսագրությունը, և հրատարակիչը առանձնապես աշխատել է ի հայտ բերել Նալբանդովի ազգօգուտ գործունեությունը, ասելով, որ նա մեծ ազդեցություն ուներ ժողովրդի վրա և զարմացնում էր բոլորին իր ուղղությամբ և գրվածքներով... Այդ հրատարակությունը խոսակցությունների առիթ է տալիս հայերի շրջաններում, բանի որ խմբագիրը, ինչպես երևում է, լույս է ընծայել քաղաքական հանցագործի կենսասգրությունը, նպատակ ունենալով հավերժացնելու նրա հիշատակը, որպես իր ժողովրդի օգտակար գործչի...» (Մ. Նալբանդյան, Անտիպ երկեր, Երևան-Մոսկվա, 1935, էջ 708 — 709)։

Մ. Տեր-Գրիգորյանը առաջինն էր, որ զբաղվեց Նալբանդյանի անտիպ ստեղծագործությունների փնտրումների ու ձեռքբերումների գործով, որոնց թվում էր և Ղազար Փարպեցու «Թղթի» թարգմանությունը։ Այդ առթիվ «Մ. Նալբանդյանցի համառոտ կենսագրությունում» կարդում ենք. ....Փարպեցու թուղթը հաջողեցավ մեզ ձեռք բերել անցած տարի։ Հրապարակավ հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը հանգուցյալ Նալբանդյանցի եղբորցը, Գրիգոր և Սերովբե Նալբանդյանցներին, որոնք ամենայն ջանք ե փույթ գործ էին դրել իրենց եղբոր գրավոր աշխատությունը ձեռք բերելու և անկորուստ պահելու։ Կրկին շնորհակալություն այս ազնվամիտ պարոններին, որ... «Ղազար