Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/524

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աղանդը: Այն դատապարտվել է նաև Շահապիվանի ժողովի 19-րդ կանոնով, խիստ պատիժներ սահմանելով նրա դեմ։ Այս փաստը վկայում է, որ հիշյալ աղանդը տարածված է եղել նաև Հայաստանում։

էշ 310, տ. 16, «...իմ մեջ եղած շէորհի վարդապետությանը, որպես մի թերի բանի վրա նայել էին տալս: Աղանդի անունն անգամ... ես շատ աղտեղի եմ համարում»—Թև որ աղանդին են վևրագրել Փարպեցու <<շնորհի վարդապետությունը>>, դժվար է ասել, քանի որ նա չի հիշել դրա անունն ու գաղափարական ուղղությունը, այդպիսի հիշատակությունը ինքնին համարելով աստծո դեմ ուղղված մի հայհոյանք։ Իր <<Թղթում>> Փարպեցին թեև դատապարտում է հիշյալ աղանդները, սակայն իր պաշտպանության տակ է առնում նրանց կենցաղը, համարելով, որ նրանք <<մարմնի պարկեշտությամբ, ամեն ճգնության մեջ, մինը մյուսից գերազանցում են և մանավանդ կերակրի, խմիչքի և ցանկականի համբերության մեջ>>։

Դրա փոխարեն նա դատապարտում է մի ինչ-որ տեղական, հայկական աղանդ, որի հետևորդները զուրկ են ոուսումից և հավատքից, գործի մեջ ծույլ և անհամբեր>>։

էջ 310, տ. 36. «Այս պատնառով և մյուս բոլորը և ինչ որ (նոցս մոտ եղած մարգոցը վերաբերյալ, նորա ծառաները, Ալեքսանդրացի Արիոսի․․․— Քանի որ Նալբանդյանի ձեռքին եղած հրատարակության մեջ ցույց տրված չի եղել բազմակետով բնագրում եղած թերին (որն, ամենայն հավանականությամբ, եղել է մի քանի նախադասություն), ուստի իմաստը նրա համար մնացել է անհասկանալի, Փարպեցու <<Թղթի>> 1904 թ. գիտական հրատարակության մեջ սույն հատվածը տպված է այսպես. <<Որք զնոյն շաւիդ առողջ․ մտութեանն հետեւեալ վարդապետեցին... Յաղագս որոյ և զայլսն ամենայն և զորս առ նոսա արանցն՝ ծառայք նորա ունեն զամենայն գրեալսն , զԱրրիոսի Աղեքսանդրացոյ>>, և այլն ։

Թեև հնարավոր չէ վերականգնել աղավաղված այս մասը, սակայն նկատի ունենալով, որ այստեղ, <<ծառա>> եղողները հանդիսանում են Նեստորը, Արիոսը, Ապոլինարը, Եվդեքիոսը և Մանեսը, ամենայն հավանականությամբ, խոսքը այստեղ անհայտ մի վարդապետության կամ աղանդի մասին է, և նորա դերանվան տակ պետք է հասկանալ անհայտ մի աղանդ:

Էջ 313, տ. 24. «...և այրն ոչինչ թեթև եթե, ես...»— Ձեռքի տակ ունենալով Մ. էմինի հրատարակած օրինակը, Նալբանդյանը այս հատվածը չի հասկացել և խուսափել է թարգմանելուց։ Իրոք, էմինի հրատարակած <<Թղթի>> աղավաղումներից մեկն է այս. այնտեղ տպված է. <<Ես նորա պատասխանի արարեալ ասաց առ պատգամաբերն, <<շնորհելով քրիստոսի ողջ լեր, և այրն ոչինչ թեթև եթէ ես, և ի տեսանել իսկ չիշխեմ զքեզ առ երկիւղի՝ դու ասես, եթէ գամ բժշկեմ և կամ թաղեա. մի գուցէ զգացեալ ուրուք զսուրբ հոգւոյն, թէ վայ որ պահէ զագահութիւն ի չար բան իւրում>> (Մ.. 1853, էջ 53)։

Մինչդեռ Փարպեցու <<Պատմության>> և <<Թղթի>> 1904 թ. գիտական հրատարակության մեջ այդ հատվածն ընթերցվել է այսպես. <<Եւ նորա պատասխանի արարեալ ասաց, — և պատգամաբերն շնսրհելովն քրիստոսի ողջ է, և այրն ոչինչ թեթև, — եթէ <<ես և տեսանել իսկ չիշխեմ զքեզ առ երկիւղի. դու ասես, եթէ գամ բժշկեմ, և կամ թաղեա. մի գուցէ զգացեալ ուրուք՝ և զիս ընդ քեզ թաղիցէ»։

Էջ 317, տ. 7. <<Հիշելով, ասում է, մի անգամ մի մարդ իմ անունը ավագի մոտ. մի քանի պարեգոտավորների առջև. տրտում հառաչանքով ասաց, թե «իրավացի չեղավ Ղազարի մեր աշխարհից հեռանալը, պատճառ, նա եկեղեցու զարդ էր...>>—Այս նախադասությունը ճիշտ չէ թարգմանված, որի հետևանքով աղավաղվել է միտքը։ Ինչպես կարելի է 524