Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/537

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ «Հավաքումն պատմութեան Վարդանա վարդապետի» գիրքը հրատարակության է պատրաստել և առաջաբանն ու ծանոթագրությունները գրել Ղևոնդ Ալիշանը (տե՛ս Я. Марр, Сборник притч Вардана, ч. 1, СПб., 1899, стр. 284. Արսեն Ղազիկյան, Հայկական նոր մատենագիտութիւն և հանրագիտարան հայ կյանքի, հ. 1, Վենետիկ, 1909—1912, էջ 63)։ Մ. Նալբանդյանի վերաբերմունքը Ալիշանի նկատմամբ հակասական է եղել նա բարձր է գնահատել նրան իբրև բանաստեղծ և չի ընդունել ինչպես գիտնական-մխիթարյանի։ Առաջին անգամ 1859 թ. նրան Փարիզում հանդիպելուց հետո Նալբանդյանը գրել է իր «Հիշատակարանում». «Հ. Ղևոնդ Ալիշանյանցը ունի բանաստեղծական քանքար և այդ քանքարը կարող էր ավելի պարզ և վառ երևել, եթե աբեղայական սևաթույր վերարկուն չլիներ խափանառիթ» (սույն հրատարակություն, հ. III, էջ 156)։ Մի քանի տարի անց, արդեն արգելափակված Պետրոպավլովյան բերդում, Նալբանդյանը Կրիտիկա «Սոս և Վարդիթեր» հոդվածում կրկին հաստատում է իր հիացումը Ալիշանի պոեզիայի նկատմամբ․ <<Չենք մոռացած «Նահապետ» ստորագրությամբ Հ. Ղևոնդ Ալիշանյանց արժանավոր վարդապետի հրատարակած հոյակապ քերթվածքը... Չափաբերական քերթվածոց մեջ արժանավոր վարդապետը ախոյան չունի» (տե՛ս սույն հատոր, էջ 170)։

Սակայն Ալիշանի կողմից հրատարակության պատրաստած Վարդան վարդապետի գիրքը առաջ բերեց լուրջ առարկություններ Նալբանդյանի մոտ ինչպես բնագրի պատրաստման, այնպես էլ աոաջաբանի և ծանոթագրոթյունների խնդրում։ Եվ խնայելով Ալիշան-բանաստեղծին ու չհրապարակելով նրա անունը, Նալբանդյանը անողոքաբար քննադատում է նրան ինչպես պատմաբան-մխիթարյանի։ Գաղափարական հարցերում Նալբանդյանն, իրոք, անզիջող էր։

Ի՞նչ կերպ կարող էր Նալբանդյանն իմանալ գրախոսվող գրքի աոաջաբանի և ծանոթագրությունների հեղինակի անունը։ Պետք է ենթադրել, որ հենց իրենից, Ալիշանից, որի հետ, ամենայն հավանականությամբ, նա հանդիպումներ էր ունեցել Փարիզում իր մյուս այցելությունների ժամանակ, 1861, 1862 թթ. գարնանը։ Ինչպես հայտնի է, նա ուշի-ուշով հետևում և հետաքրքրվում էր Մխիթարյանների բոլոր հրատարակություններով։ Չի բացառվում նաև, որ Նալբանդյանը այդ մասին իմացել էր փարիզյան տպարանատեր ճանիկ Արամյանից, որի տպարանում լույս էր ընծայվել նրա «Երկու տողը»։

Բայց եթե Նալբանդյանը Ալիշան-բանաստեղծի նկատմամբ տածած խորին հարգանքից ելնելով չի ցանկացել տալ նրա անունը, ապա ամենևին չի թաքցրել վերաբերմունք իր գաղափարական ոխերիմ թշնամոլ Հովհ. Չամուռճյանի նկատմամբ, որի հետ նա «խաչաձևել է իր սուսերը» դեռևս «Երկու տողում»։ «Մեր բարեկամներից մինը ասում էր, — հոդվածի վերջում գրում է Նալբանդյանը,—թե մեզ հարկավոր է շնորհակալ լինել այն մարդերից, որ պարզապես հայտնում էին յուրյանց միտքը։ Մեր բարեկամը հիշեցնում էր մեզ ֆերնեյյան իմաստուն ծերունու (Վոլտերի խմբ.) խոսքերը. «Ինչքան եմ սիրում այն մարդկանց, որոնք ասում են այն, ինչ մտածում են»։ Բայց եթե այստեղ նա իր հեգնանքն արտահայտում է Վոլտերի խոսքերով, ապա մի այլ տեղում գրելով, «որ կաթոլիկ Հոովմը ոչ ավելի էր և ոչ պակաս կայսերական կռապաշտ Հռովմից», նա վկայակոչում է Ցուվենալիսի սատիրաները, որոնք մերկացնում էին հռոմեական հասարակարգի սոցիալական արատները։

«Նկատողությունը» Նալրանդյանի՝ մեզ հասած վերջին հոդվածն է։ Դա հրապարակախոսի քաղաքական կտակն էր հետագա սերունդներին։ Խոսելով Հունաստանի ազատության