Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/538

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մասին, Նալբանդյանը, անշուշտ, ակնարկում էր Հայաստանը հեղափոխական ճանապարհով ազատ ապրելու հեռանկարը։ Դրանով իսկ հերքվում է այն թյուր կարծիքը, թե Նալբանդյանը Պետրոպավլովյան բերդից դուրս գալուց հետո իբր թե <<զղջացել>> էր իր <<աանխոհեմությունը>>, խորհուրդ էր տալիս երիտասարդությանը Հեռու մնալու նման քայլերից (տե'ս Լեո, Գր. Արծրսմ։ի, Հ. 1, Թիֆլիս, էջ 109 և հետո)։

էջ 383, տ. 5. «Հրատարակելով այդ միջնադարյան գործը. Մխիթարյանք գրել են հառաջաբանը և թե ծանոթությունքը...>>— <<Հաւաքումն պատմութեան Վարդանայ վարդապետի>> գիրքը լույս է ընծայվել 1862 թ. Վենետիկում։

էյ 383, տ. 8. «Հավելացուր սոցա վերա և Եվրոպական բացականչական նշանը (!). որ ամեն տեղ տնկած է...>> — Եվրոպական բացականչական նշանը առաջաբանում օգտագործված է միայն մեկ անգամ հետնյալ նախադասության մեջ. «Զնոյն յայտ արարաք և երբեմն լոկով նշանկաւս (!), ուր զժողովոյն կամ զհաւատոց Քաղկեդոնի բանք էին...>>:

էյ 383, տ. 11. «Առհասարակ անանուն Մխիթարյանը թե՛ հառաջաբանի և թե' ծանոթությանց մեջ յուր բոլոր ուժը և զորությունը կենտրոնացնում է քաղկեդոնյան ժողովի վրա...>>— Քաղկեդոնի չորրորդ տիեզերական ժողովը տեղի ունեցավ Բութանիայի Բոսփորի ափին գտնվող Քաղկեդոն քաղաքում (ներկայումս Գատը գյուղ), 451 թ. հոկտեմբերի 8-ին։ Ժողովը հաստատեց Քրիստոսի անխառն ու անբաժանելի երկու բնության տեսակետը։ Ժողովի նպատակն էր միություն հաստատել քրիստոնեական եկեղեցու ներսում, որը պառակտվել էր դեռևս 403 թ. Կոստանդնուպոլսի եպիսկոպոս Նեստորի և Ալեքսանդրիայի եպիսկոպոս Կյուրեղի միջև բորբոքված դավանաբանական վեճերի ժամանակ։ Բյուզանդիային այդ միությունը անհրաժեշտ էր Հոոմը և մյուս քրիստոնյա երկրնեըր իրեն ենթարկելու համար։ Քաղկեդոնի տիեզերական ժողովում երկու կուսակիցները՝ կայսրն ու պապը ստացան այն, ինչ որ ուզում էին, սակայն հենց ժողովում էլ վերջացավ նրանց միությունը։ Դրա պատճառն այն էր, որ ժողովը եկեղեցական կարգ ու կանոնի վերաբերյալ ընդունեց և խմբագրեց 28 կանոններ, որոնցից վերջինը՝ Կոստանդնոլպոլսի եպիսկոպոսին տրվող լայն իրավունքները, անհանդուրժելի էին Հոոմի պապի համար։

Հայերը հրաժարվեցին մասնակցել Քաղկեդոնի տիեզերական ժողովին և հետագայում չընդունեցին այդ ժողովի որոշումները, պահպանելով իրենց եկեղեցու ինքնուրույնությունը և դրանով արդեն անջատվելով ուղղափառ եկեղեցուց:

Էյ 383, տ. 16. <<Թե՛ հառաջաբանի և թե ծանոթությանց մանրամասն պատասխանը մենք թողնում ենք, որ տա մեր արգո հայրենակից Թոռնակ Կըկոիկյանը...>>—<<Ընդունելություն ընծայի>> գրքի վերջաբանում հեղինակը գրում է. <<Մխիթարյան համախոհը, խոսքերնիս ընծային չէ, վասն զի այն պատվին անոր ընելու միտք չունինք, և ուխտիվք կըխնդրենք, որ անոր նման քանի մը հատ գրքեր դուրս հանենք, որպեսզի ձեր ծիծաղելի դրությունը բոլոր ազգն աղեկ մը իմանան և արժեքնիդ ճանչնան։ Բայց ձեզի վերջին խրատ ըլլա ըսելիքնիս, և երանի թե կարենայիք օգտել։ Մեր, Հայկա զավակներս, համոզված և մտքներիս հաստատ դրած ենք, թե մեր ամեն թշվառությանը միակ և աոաջին ու վերջին պատճառ դուք (և ձեզի նման ազգատյաց թե Լուսավորչական, թե Հռոմեական և թե Հունական քահանայքդ) եղած եք, դուք եք Հայաստանն ավերակ դարձնողը, դուք եք միլիոնավոր ժողովրդոց անհետ ըլլալուն պատճառը, դուք եք թագավորաց թագն ու ժառանգությունն օտարոց ձեռքը մատնողը, դուք եք Հայկա անմեղ զավակներուն ետևեն ու աոջևեն ընկնողը, որ գետերումն, սարերումն