Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ո՛չ մյուսը։ Ի՞նչ է ուրեմն։ Մեր խնդիրը... ինչ որ ավելի իրավունք ունի գրավելու մեր ուշադրությունը, ինչ որ մոտ է մեզ, որի հետ անքակտելի կապերով կապված ենք,–մեր խնդիրը է մեր խե՜ղճ ազգի թշվառությունը։ Այս տողերից սկսած, մեր ընթերցողների ուշադրությունը հրավիրում ենք դեպի Թուրքիա, որի կազմության մեջ մտանում է Հայաստանի և հայոց ազգի մեծագույն մասը։ Բայց և այնտեղ տնտեսական խնդրի սահմանից չէ պիտո դուրս գանք այս անգամ:

Ամեն մարդ կարող է վկայել, որ 1860-ին ավելի լավ էր Թուրքիայի դրամական վիճակը, քան թե 1861—62-ին. տարակույս չկա, ժողովուրդի վերաբերությամբ, քանզի ինքը կառավարությունը մինչև այժմ ապրել է արտաքին և ներքին պարտքերով։ Ահա՛ այդ համեմատական լավ տարու, Թուրքիայի եկամուտի և ծախքի ցուցակը.

Եկամուտ . . . . . . . . . . . . 286,100,615 ֆրանկ:
Ծախք . . . . . . . . . . . . . 335,225,300
Պակասորդ . . . . . . . . . . . 49,124,685

Ահավասիկ Թուրքիայի և թե արտաքին և թե ներքին, պարտքի հաշիվը… 32,849,220 լիբրե ստերլինգ կամ 828,810,344 ֆրանկ կամ, ավելի պարզ, յուրյան իսկ առատ հաշվով 4,106,152,500 ղուրուշ։ Տարակույս չկա, Թուրքիո ոսկին հարյուր ղուրուշ հաշվելով։ Մինչև 1861, արտաքին և ներքին,— Պոլսի մեջ պարտքերով, — այստեղ է հասած։ Այժմ կամենում է բարվոքել յուր դրամական վիճակը. ի՛նչպես. մի կողմից արտաքին նոր պարտքով (եթե տան), իսկ մյուս կողմից, Պոլսի պարտքը տեղափոխելով գավառների մեջ, այսինքն, յուր անվանաբեկ Քայիմեն, յուր սնանկության դրոշակը տարածելով գավառական քաղաքներում և գեղերում (եթե ընդունին) և այն տեղերի նշխարյալ ոսկին և արծաթը բերելով Պոլիս։ Այս է նորա միակ Հնարը, որով կամենում է դեմ դնել Պոլսի դրամական հոգեվարության։ Թուրքիո կառավարությունը ձեռք զարկելով այս հնարին, մոռանում է յուրյան պաշտպան և, յուր սեփական շահին համար, Թուրքիո բարեկամ՝ անգլիական տերության մինիստրի տված խրատը, ուր ասում էր նա, թե <րպարտքով ապրիլը նմանում է ծակ տակառի մեջ ջուր լցնելու»[1]։ Մոռանում է, դարձյալ, որ գավառները Կրեսոսի առասպելյալ գանձարանքը չեն։ Զուր տեղը որոնում է նա յուր արծաթը

  1. Մեք չենք կարող հավատալ թե ազնիվ լորդը այս խրատը տալու ժամանակ ուրիշ կարծիք ունեցած լինի Թուրքիայի վերա դրամական խնդրի վերաբերությամբ, բացի այն կարծիքից և ավանդութենից, որ ուներ դյուցաբանական աշխարհը Դանաիդի ծակ կարասի վերա: