Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կամ գործը ավարտելուց հետո ճանապարհի ծախքի տնօրինությունը յուր ժամանակին հայտնելով քաղաքին էլեկտրական հեռագրով։

§ 8. Քաղաքը, ընդունելով այս պայմանները և գործը հանձնելով մեզ, կհարկադրվի առանց արծաթ շթողուլ մեղ օտարության մեջ, եթե հարկ լինի մնալ այնտեղ և գործ կատարել։ Այլ և կարևոր և ժամանակի չհամբերող գրագրությունը կլինին էլեկտրական հեռագրով, գործի հաշվով, որովհետև Կալկաթայից Նախիջևան նամակ հասուցանելը և դորա պատսախանը Կալկաթա ստանալը կարող է գոնե հինգ ամիս ժամանակի։

§ 9. Որքանի արժողության կայք հայտ բերվին մեր ձեռքով և սեփականվին քաղաքի օրինավոր ատենական վճռագատությամբ, և որքան առձեռն պատրաստ գումար դարձյալ մեր ձեռքով հասուցանվի քաղաքին, քաղաքը, այդ բոլորի, թե շարժականի և թե անշարժի արժողութենից կհատուցանե մեզ հարյուրից տասն պրոցենտ։ Կայքերի գնահատությունը կլինի անգլիական դատաստանի օրինավոր վճռադատությամբ։

§10, Երբ որ բերած և հանձնած էինք կայքերի հաստատված վկայագիրքը։ Նախիջևանի անունով, նույն քաղաքի գլխին և հասարակության, նույնպես և առձեռն պատրաստ գումարը, եթե լինի, քաղաքը, յուր և մեր պայմանի զորությամբ, իսկույն կհատուցանե մեզ այդ բոլորից պատկանյալ պրոցենտը։

§ 11․ Հայտ բերված կայքերի, թե կառավարության և թե յուրաքանչյուր տարի նոցա եկամուտը ստանալու վերաբերյալ հաստատ տեղեկությունը և ճանապարհներ, մեր պարտականությունն է քաղաքին հայտնել։

§ 12․ Բացի երեսփոխանական թղթից, որ քաղաքը պիտի տա մեզ, այս մեր բոլոր պայմանները սլիտի գրվին և հաստատվին օրինավոր դաշնագրով, քաղաքի հետ, այնպես որ ոչ քաղաքը և ոչ մեք մեր ասածներից չկարողանանք հետ կենալ և որպեսզի ամենայն պայմանը կատարվին արդարությամբ երկու կողմից ևս յուրյանը կարգով։ Ահավասիկ իմ և պ․ Հ․ Աջեմյանի պայմանները, եթե Դուք կամ քաղաքը հավանիք այս պայմաններին, ուրեմն կարող եք իսկույն հայտնել մեզ, որ մեր կողմից կարևոր պատրաստությունը առնվին այդ ճանապարհորդության մասին, և գանք Նախիջևան, թե դաշնագիրը հաստատելու, թե երեսփոխանական թուղթը ստանալու և թե ճանապարհի ծախքս