Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քր ստանալու համար, որ այդտեղից ճանապարհ ելանենք դեպի Սալկաթա։

Այս պայմաններից դուրս ոչինչ պայման ընդունելի չէ մեզ, և թե պատվելի հասարակությունը չհավանի սորան, ուրեմն ցանկանում ենք ամենայն հաջողություն մի այլ մարդ ընտրելու։

Այս նամակս իրավունք ունիք և հասարակության ցույց տալու, եթե հարկ լինի, ըստ որում սորա բովանդակությունը ազգային է և գուցե այլ մարգ ևս ընտրելու ժամանակ օգտակար լինին այս գրվածքը։

Ողջ եղիք ամենայն հաջողությամբ,
մեծարողապես
Ձեր Մ. Նալբանդյանց

49. ՄԵԼՔՈՆ ՓԱՆՅԱՆԻՆ

ԱՐԳՈ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ Պ. ՄԵԼՔՈՆ ԴԱՍՊԱՐՅԱՆ,

1 Մայիսի, 1860, Ս. Պ. Բուրգ

Այս նամակովս խնդրում եմ Սեղանից առաջին մեքենայով ուղարկել ինձ մի օրինակ Կ. Պոլիս տպված (1857) աշխարհաբար Աստվածաշունչ, որ կարի շատ հարկավոր է, ըստ որում «Հյուսիսափայլի» մեջ 1 և 2 տետրակներում, Աստվածաշունչի վերաբերյալ խոսքերի պատճառով գրում եմ մի հոդված, քննելով մեր Աստվածաշունչի թերությունքը։ Այս թերությունքը մեր թարգմանիչների հանցանքը չէ, այլ հունական բնագրին, ըստ որում այդ բնագիրը 72 թարգմանչաց գործը չէ, այլ կցկտուր հավաքածու ասորական կամ այլ հունական թարգմանությունների, որ Որոգինեսը 3 դարում քարշքարշելով այս ու այն տեղից բան է շինել, և մերայինք թարգմանել են 5 տարում։

Ինչևիցե, դուք կտեսանեք այս բաների ապացույցքը և նկատողությունքը յուր ժամանակին, այժմ կամեի տեսանել և այդ նոր աստվածաշունչը, մանավանդ որ դա եբրայականից է թարգմանված։

Աշխատություն հանձն առեք, աղաչում եմ, տալ մի օրինակ երկաթի ճանապարհը, կարելով կտավի մեջ և վերան գրելով անունս, իսկ այն թուղթը, որ կտա ձեզ երկաթուղու գրագրանոցը, կդնեք մի ծրարի մեջ

101