Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և կուղարկեք ինձ, որ նորա զորությամբ գնամ այստեղի երկաթուղու իջևանը և ստանամ գիրքը:

Այսպես է իմ հասցեն.

В С. П-бурге, на Васильевском острове,

в 1-ом квартале, в доме Меняева, в квартире под № 46,

Мих. Налбандянцу.

Ձեզ միշտ հարգելով

Մ. Նալբանդյանց

50. ՄԱՏԹԵՈՍ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՉՈՒԽԱՃՑԱՆԻՆ

ՆՈՐԻՆ ՎԵՀԱՓԱՌՈՒԹԵԱՆ ՏԵԱՌՆ, ՏԵԱՌՆ ՄԱՏԹԷՈՍԻ ՍՐԲԱԶՆԱՍՈՒՐԲ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ, ԾԱՑՐԱԳՈՑՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԻ ԱՐԱՐԱՏԵԱՆ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ ԵՒ ԶԱՆԱԱՆ ՆՇԱՆԱՑ ԶԱՆԱԶԱՆ ԿԱՅՍԵՐՈՒԹԵԱՆՑ ԱՍՊԵՏԻ

երեսփոխանէ պատւգամաորաց ընտրելոց ’ի բովանդակ ազգէն Հայոց nr ’ի Նոր Նախիջևան և ’ի շրջակայ գիւղօրայս նորա ՛ի մասին գործոյն գեղեցկական հատշոաց և դրամոց ՛ի Միքայէլէ Նալբանդեանց

Խոնարհադեմ յայտարարութիւն

՛ի 13 նախընթաց ամսոյն օգոստոսի արգոյ պատգամաւորք հաստատեալք միակամ ընտրութեամբ ազգին յաղագս գննելոյ զհաշիւս ե՛կեղեցական դրամոց անցելոց ՛ի ձեռս աստիճանաւոր Խալիբեանցին, վալերական թղթով իւրեանց ՛կացուցին զնուաստութիւնս երեսփոխան, առ ՛ի ներկայանալ վեհաստիճան ծայրագոյն քահանայապետիդ ըստ զօրութեան շնորհաձիր կոնդակի Ձերոյ, տողելոյ առ նոսա ՛ի 6-էն Հուլիսի այսր ամի համարալ 370, և առ ՛ի պաշտպանել զիրաւունս ազգին անտեսեալ ՛ի Գաբրիէլ վարդապետէ Այվազովսքւոյ։