Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ցերեկն ժամանեալ ’ի սուրբ աթոռս, մեծի երջանկութեան իմում առ գրեմ մատուցանել Ձեզ, ո՛ աստուածընտիր հայրապետ, նախ[1], զորդիական գրութիւն վերասաց պատգամալորացն, որով յայտնեն տէրութեանդ զկարգելոյ իմոյս նուաստութեան երեսփոխան և երկրորդ, զգործն վարեալ առ ՝ի նոցանէ, յորում, մանաւանդ ’ի վճռի պատգամաւորացն, որպէս 'ի հայելւոջ, կարճ ’ի կարճոյ երևին ամենայն մանրամասնութիւնք գործոյն, որ զեկեղեցական դրամոց։

Որպէս լիակատար երեսփոխան պատգամաւորաց[2], ակն ունիմ, եթէ գործդ այդ անկցի ընդ մանրակրկիտ քննութեամբ կամ Զերոյին վեհագունութեան, կամ որում հրամայեսցի առ ՚ի Ձէնջ։

Յիմոյս կողմանէ, որ ինչ քննչացն թուեսցի կարօտ բացայայտութեան, պատրաստ եմ պարզել և լուսափայլ կացուցանել, որպէս բերան կամ որպէս պատկեր պատգամաւորաց թէ բանիլ և թէ գրով և յամենայնի գործակից լինել առ ’ի իրաւանց ազգին մերոյ, որ ’ի Նախիջևան։

Յանձն արարեալ զիս ’ի շնորհս աղօթից վեհափառութեան Զերոյ, միայնոյ մխիթարութեան թշուառացեալ ազգիս,

մնամ աստուածարեալ տէրութեանդ

ամենախոնարհ ծառայ և որդի

Միքայէլ Նալբանդեանց

յ 7 Սեպտեմբ.

1860 ամի

ի սուրբ աթոռս էջմիածին:

51. ԿԱՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ

ՄԵԾԱՊԱՏԻԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ,

ԱՐԳՈՅ ԿԱՐԱՊԵՏ ՄԱՐԳԱՐԵԱՆ,

Պաշտօնական

՚Ի վերայ հիման յայտարարութեան Զերոյ, նորին վեհափառութիւնն սրբազնակատար կաթողիկոսն ամ<ենայն> Հայոց տէր Մատթէոս, հաճեցաւ այսօր հաստատել զթուղթ երեսփոխանոթեան իմ և արգոյ

  1. 1 նախ, [զնամակ]
  2. 3 պատգամավորաց, [համարձակեմ]