և Հափշտակեց։ Մինի առավելությունը պիտի հիմնվի մյուսների աղքատության վերա, ազնվական կացությունը այսօր անարգություն է մարդկության անունին։ Ազնվականը բռնաբարելով հասարակ ժողովրդի աստվածատուր ազատությունը և իրավունքը, խլում է նորան սեղանապիղծ ձեռքով, և ուրիշները աղքատացնելով, հարստանում է և տիրապետում է ազգի բնականության վերա։ Այս բարոյական ավազակներին մա՜հ բարոյական։
Քանի որ մի ազգ, խեղճ վիճակի մեջ տառապելով, պատմական մահին հետ մարտ դնե և քանի որ չէ հաղթել ու չէ դուրս եկել ներկայից, ապազայի մեծ ճանապարհը ընկնելու նորան հեշտ չէ հասկանալ և արժանապես գնահատել յուր մեջ հայտնված երևույթքը. իսկ երբ բավական ճանապարհ կատարելով դեպի ապագան, կամենա ետ նայել յուր անցածի վերա, յուր կատարած ճանապարհի որպիսության վերա, այն ժամանակ կտեսանե ամենայն բան և կարող կլինի գիտակցաբար հասկանալ թե ո՛վ էր յուր բարեկամը և ո՛վ էր թշնամին։
Մեսսինայի դղյակը դեռևս կրում է յուր պարսպի վերա նեապոլիտանյան խայտառակ դրոշակը. 4500 զինվոր, հավատարիմ մնացած Ֆրանսիսկոս Երկրորդին, փակված են այնտեղ և նոցա առաջնորդում է մայոռ Ֆեոգուլան։
Մեսսինայի քաղաքական կառավարությունը, որի ծերակույտի վերա ծածանում է Վիկտոր էմմանուելի դրոշակը, երբ քանի մի անգամ ա- ռաջարկել է պ. Ֆեռդուլային անձնատուր լինել, նա մերժելով այս առաջարկությունը, սպառնացել է ռմբակոծել քաղաքը, եթե ստիպեն զիջանիլ դեպի, այդ պատերազմական անարդությունը։
Տեսե՜ք, թե մինչև ո՜ր աստիճան կատաղության հասանում է եսականությունը և անձնական շահի քամակից գնալը, որ հայրենիքի փրկությունը, ազատությունը, միությունը և ապագա երջանկությունը համարում է պատերազմական անարգություն։ Նորա փույթը չէ, որ արյունաթաթավ Իտալիան ավելի քան կես դար էէկվեցավ եգիպտական չարչարանքի մեջ ազնվականը ցույց է տալիս գործով, որ թե հնար ունենար, ապա ուրեմն անշուշտ խեղդելու էր Իտալիայի նորաբողբոջ ազատությունը դեռևս խանձարուրքի մեջ։ Իտալիայի ազատության պատմության մեջ պ. Ֆեռգուլայի և նորա նմանների անունները պիտի նույն տեղը դտանին, ինչ որ
8-580