մեր պատմության մեջ Վասակը, Մերուժանը, Կիրակոս քահանան և Վեստ նարգիսը։
Երկու զինվորյալ նավեր, մինը ֆրանսիական, իսկ մյուսը անգլիական, կանգնած են Մեսսինայի ծովածոցի մեջ, որպես պահապան մանուկ ազատության։
Որչափ ՛կարողացա հարց ու փորձ առնել, որ դղյակի մեջ փակված զորքի վիճակը շատ ողբալի է և բարոյապես և նյութապես։ Տառապում են սովից և գանակոծ լինելուց։ Պ․ Ֆեռգուլան գրամ է խնդրել քաղաքական կառավարութենից զորքի անունով քաղաքը պատասխանել է, թե Մեսսինան կամ Իտալիան զորք չունին այնտեղ եթե' ունի մի Բուրրոն, թող ուրեմն պ․ Ֆեռգուլան դիմե դեպի նա։ Այսչափ նեղության դիմանում է այս անպարծանք պարոնը, ասելով, թե չէ պիտո զենքը ցած դնե, մինչև որ Ֆրանսիսկոս Երկրորդը անձնատուր չլինի։
Այդ պայմանաժամը ևս հեռի չէ. այսօր չորրորդ օրն է, որ ռմբակոծում են Գայեթան' Սպանիան և Հռոմը երկու շոգենավ ունին պատրաստ Գայեթայի մոտակայքում թշվառ թագավորի, թշվառ և ոչ ոքին պիտանացու կյանքը փրկելու համար։
Մեսսինա մտած երեկոյիս (դեկտեմբ․ 26 հին ոճովյ գնացի տեսանել թատրոնը և երբ ընդհատության միջոցին դուրս եկա ղահվետունը թաբակ ծխելու, այն բավական ընդարձակ դահլիճի մեջ, ուր գտանվում էր ավելի քան թե երկու հարյուր հոգի, կար մի մեծ աղմուկ և շփոթ։ Մտածեցի մոտենալ բազմության և հասկանալ պատճառը, բայց հազիվ թե կարողացել էի ոտքս շարժել տեղից և ահա բազմության գլխի վերա շողացին երկու սուր։ Շրջակա բազմությունը հեռացնելով միմյանցից այդ ջերմացած գլուխները, հնար տվեց մեզ հասկանալու թե սուր մերկացնողքը երկու սպայք էին, մինը Վ<իկտոր> էմմանուելյան, իսկ մյուսը բուրբոնյան, որ դղյակից թատրոն էր եկել և ղահվետնում հանդիպելով անպատվության' կամեցել էր արյունով լվանալ յուր անարգությունը։
Թե ուր տարին նորան և ինչ եղավ վերջը, չիմացա, ըստ որում թատրոնական գործողությունքը սկսված լինելով, մտա թատրոն և մյուս օր ուղևորվեցա դեպի Նեապոլիս։
Նեապոլսի մեջ համարյա թե նույն չափով կան այն երեք միմյանցից տարբեր հասկացողությունքը, որքան Մեսսինայի մեջ. և երևում է, որ այս ընդհանուր է ամբողջ Իտալիային, հասարակ ժողովուրդը Գառի-
114