դրամոց, ըստ արդի գնոցն, առնէ մերձ իբր 1852 մանէթս արծաթոյ և որ 'ի հարկէ մինչև ցարդ աճեալ է դարձեալ ընդ ձեռն տօկոսեաց։ Զայսմանէ ’ի խօսիլ իմ ընդ մեծարու ծերունւոյն պ. Յարութիւնի Աբգարեանց և ընդ Խաչիկեան տէր Յովհաննէս աւադ քահանային, լուայ, զի թէ վեհափառութիւնդ շնորհաբաշխ կոնդա՛կաւ ձերով հաճեսջիք յանձն առնել, որպէս երեսփոխանի ’ի ձերմէ կողմանէ պ. Յարութիւնի Աբգարեանց, ստանալ զայս գումար և հասուցանել առ Ձեզ, յիշեալ անձն գերարժան պատրաստ է կատարել զհրաման ձեր։
Միայն զայս մի պարտ համարիմ զեկուցանել վեհիդ, զի թէ հաճեսջիք զայդմանէ կոնդակ տալ պ. Յարութիւնի Աբգարեանց, հա՛րկ է զի զստուգութենէ ստորագրութեան Ձերոյ ’ի վերտողեալ կոնդակին, Սիւնհոդոսն սրբոյ էջմիածնի ստորագրութեամբ անդամոց և դրութեամ կնքոյ վկայեսցէ այսպէս. «Նորին վեհափառութեան իսկական ձեռամ ստորագրեալ է կոնդակս, զորմէ Սիւնհոդոսս սրբոյ էջմիածնի ստորագրութեամբ անդամոց և դրութեամբ կնքոյ վկայէ» և այլն. զայս պահանջեն տեղա՛կան օրէնք անգլիականւք։
Գումարդ այդ, որ մնացեալ է անդր և որ մնասցէ, եթէ ոչ պահանջիցէք, կարէ սատար լինել Ձեզ, թերևս ’ի շինութիւն դպրոցին, զոր հիմնէիք տակաւին ամօք իբր երկուք յառաջ։
Եթէ հաճութիւն լիցի վեհափառութեանդ, որպէս ասացեալ եմ ի միւսում թղթիս, կարէք զկոնդակն կնքեալ մակագրել այսպես․ «առ Մ. Նալբանդեանց, յաղագս հասուցանելոյ 'ի Հնդկաստան առ պ. Յարութիուն Աբգարեանց» և յետոյ զայդ կնքեալ ծրար դնել յայլ պահարան և վերստին կնքեալ ի վերայ արտաքին պահարանին մակագրել զանուն իմ և զլիակատար հասցէ, զոր ունիք գտանել 'ի վերջ միւսոյ նամակիս և առաքել ’ի Պետեբուրգ։ Եթե գտայց ես անդր, այն է զի ընկալեալ զայն, իսկոյն առաքեցից ’ի Կալկաթա, որպէս արժանն է, իսկ թէ կոնդակ Ձեր հասցէ անդր յիմում բացակայութեան, յայնժամ հավատարիմ թղթակից իմ ընակեալ ’ի տան յորում և ես բնակիմ, հասուսցէ առ իս անկորուստ, ուր և իցեմ ես և ես ըստ կարգին հասուցից նույնպէս։
Իսկ թէ կամիցիք այլով ճանապարհաւ գրել, կամ իսպառ զանց առ֊
164