Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գործոնի աստիճանի, պետք է զոհաբերեն իրենց գավառային ինքնասիրությունը: Այլապես ոչինչ չի ստացվի։

Ընդհանուր լեզվի օգտին գավառական մի քանի վերջավորությունների և մասնիկների փոխադարձ ժխտումը, կամ, ընդհակառակը՝ այդպիսիների փոխադարձ ընդունումը, կարող է հասցնել միայն ցանկալի արդյունքի։ Ինքնին հասկանալի է, որ այդ գործողությունը, այսինքն մի քանիսի հեռացնելը և ուրիշների պատվաստումը պետք է կատարվի _շատ զգույշ և նպատակահարմար կերպով, որպեսզի գործողության արդյունքը դյուրամարս լինի. այստեղ ձևը և գեղեցկությունը երկրորդական են։ Ոչ մի կասկած չկա, որ ժողովուրդն ի վիճակի չի լինի ընդհանուր լեզվով խոսելու, և կենդանի խոսքը յուրաքանչյուր գավառի ժողովրդի բերանում իր քմահաճույքներն ունի (բայց ոչ իրավունքը)։ Բայց լեզվի մշակման առաջին խնդիրն այն է, որպեսզի նա հասնի դյուրըմբռնելի բարոյական գործիքի աստիճանին, որպեսզի նա քիչ թե շատ բան իմաց գավառացուն մատչելի լինի և դրանով գիտության համար դյուրանցանելի ուղի բանալ, առանց որի ամեն մի լուսավորություն և ամեն մի ազատագրում (эмансипация) անիմաստ է։ Որպեսզի այն դարձնել ընդհանուր խոսակցական լեզու՝ ոչ միայն մեզանում, այլև ամենաուժեղ ժողովուրդներից ոչ մեկում չկա ոչ մի հնարավորություն չնայած համալսարաններին, ակադեմիաներին, ուսումնական զանազան հաստատություններին և ամսագրերի ամբողջ բանակին։ Ինձ այնքան անհրաժեշտ չէ տեսնել, որ ինձ հետ խոսող մարդը խոսեր ինձ նման«․ խնդիրը բացառապես այն է, որ նա հասկանա ինձ։ Հասկանալն առաջին քայլն է, ինչ որ ներկա սերունդը կհասկանա, այդ աքցանով էլ չի կարելի պոկել հաջորդ սերնդից։

Առաջարկված արխիվները գործին բոլորովին չեն վերաբերում։ Նյութերի նման հավաքածուները կարող են լույս սփռել միայն անցյալի վրա, այնինչ ես ներկայի կարիքն եմ զգում։ Դատելով ինձ ծանոթ պատմական տվյալներից, հիշյալ արխիվում կարող են լինել միայն մի քանի հիշատակարաններ Ջուղայի կամ Պարսկաստանի գավառների կամ թե Աստրախանի հայկական խոսակցական լեզվի, որովհետև հայերը Ալեքսեյ Միխայլովիչ ցարի ժամանակներից առևտրական որոշ կապեր են ունեցել ռուս կառավարության հետ։ Բայց այդ բոլորը, դարձյալ կրկնում եմ, կարող են հետաքրքիր լինել միայն գիտության համար, հետաքըրքըրությունը բավարարելոլ համար, թերևս հայկական առևտրի պատմության համար։