Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեր արխիվը՛ ապրող սերունդն է. եթե նա չի պահպանել կամ չի մշակել տվյալ մտքի համար որևէ ձև, ապա այստեղ ոչ մի արխիվ չի օգնի, սխալ է այն ուղղությունը (այստեղ ես հիշում եմ Դովրիտովին), որ իբր թե լեզուն, ինչ որ ադամանդի պես կարելի է փակել արկղում և հենց որ արկղը բացեն, նրան իսկույն կարող է սեփականել յուրաքանչյուր ոք, ինչպես կսեփականեր որևէ թանկարժեք իր։ Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ հավատ դեպի կախարդական գավազանը։

Իմ ամբողջ շարադրածից պարզ է, թե ես ինչ ուղղություն եմ բռնել։ Ոչ մի կերպ ես ինձ վրա պատասխանատվություն չեմ վերցնում հարցին այնպես պատասխանել կամ խնդիրն այնպես լուծել, որ կարելի լիներ ասել Satis est կամ ecce homo, ես հեռու եմ այդպիսի մանր ինքնասիրությունից։ Իմ ինքնասիրությունը կբավարարվի, եթե ես կարողանամ կատարել այն, ինչ որի վիճակի եմ և ինչ որ միայն կարող եմ։ Ես միանգամ այն գոհ կլինեմ, եթե գտնեմ գեթ ամենափոքր արձագանք ո՞չ թե հօգուտ իմ աշխատանքի՝ այս բառի նեղ մտքով, այլ հօգուտ իմ ուղղության. եթե ես կարողանամ համոզել այդ ուղղության անհրաժեշտության մեջ, այդ ինձ բավական է։ Ես, որպես առանձին վերցրած միավոր, մասնակի հարցերում կարող եմ և մեծ սխալներ գործել, թող նկատողներն ուղղեն։ Ներկա միջոցներով այժմ հնարավոր չէ պահանջել, որ նկարի յուրաքանչյուր, առանձին վերցրած դեմքը նկարված լինի գերազանց կերպով, իմ նպատակն այն է՝ որպեսզի յուրաքանչյուր դեմք իր տեղում լինի և իր բնական դիրքով։ Ինչ վերաբերում է նրանց նրբագեղությանը կամ արտահայտությանը՝ դա Ժամանակի գործն է, որովհետև լեզուն տրակտատ չէ չի դրվում, որովհետև լեզուն օրենք չէ, չի հրամանագրվում», ինչպես արտահայտվել եմ վերևում։

Չնայած ես դեռ բայերին չեմ հասել, բայց նախապես կարող եմ ասել, որ խոնարհումները պակասում են, իսկ եղանակներն ու ժամանակներն ավելանում, մի բան, որ չկա հին լեզվի մեջ, ես այնպես, փորձի համար, խոնարհեցի մի բայ և ուրախությամբ տեսա, որ ժամանակները և եղանակները շատ ավելի ճշգրիտ և ուղիղ են, քան հին լեզվի մեջ։ Բայց այս մասին բավական է։

Ես նյութեր եմ պատրաստում ֆիզիկոֆիլոլոգիական, պատմաաշխարհագրական մի մեծ աշխատության ներածության համար, մի բան, որ դեռևս բոլորովին չի եղել (հիշում եմ Դավրիշովին)։ Դրանով

17 —580