Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


դոքա. հողը, օդը, ջուրը։ Եթե անտարակույս էր Հայաստանի և Ռուսիայի հողերի, օդերի և ջրերի զանազանությունը, կարելի՞ է ուրեմն թույլ տալ, որ մի բույս, այստեղից այնտեղ տարած, կամ, այնտեղից այստեղ բերած անփոփոխ պահեր յուր բուն հատկությունը, մինչդեռ փոփոխվելու էին նորա վերա ազդող և ներգործող արտաքին պատճառքը, մինչդեռ այդ բուսականի գոյությունը, աճելությունը և կերպարանագործությունը կախվում էր հողից, օդից և ջրից: Մի բուսական կամ մի ծառ առնունք, զոր օրինակ, փշատը, որ Հայաստանում տալիս է քաղցրահամ պտուղ. այդ ծառը տնկվելով հարավային Ռուսիայում, կորուսանում է յուր պտղատու որակությունը, թեև բացում էր հոտավետ ծաղիկներ. դույն այդ ծառը, տնկվելով Մեծ Ռուսիայի մեջ, կորուսանում է և ծաղիկ բանալու որակությունը։ Այս ի՞նչ բան է. ո՞չ ապաքեն այդ ծառը ուներ յուր մեջ պտուղ բերելու ընդունակ գործարանները, ո՞չ ապաքեն ոչինչ բան ավերված ու պակաս չէ նորա ներքին կազմակերպության միջից, ինչո՞ւ ենթարկվում է այսպես զգալի փոփոխության. նորա համար, որ փոխվում էին արտաքին ներգործողքը նորա վերա, և նա բնական և աստվածադիր օրենքով, այն ժամանակ միայն կարող էր պահել յուր բուն հատկությունը, եթե յուր անձնավորության և արտաքին շրջապատի մեջ կար մի ներդաշնակություն, մի համակրություն։ Եթե այսպես ցույց է տալիս փորձը, ուրեմն մարդը, յուր կամեցածի պես որակություն տալու համար մի բույսի, կարող էր նորան պահել այնպիսի շրջապատի մեջ, որի արդյունքը (результат) համաձայն էին նորա մտքին. ամենևին այդպես։

Առնունք այժմ մի կենդանի, որ ծնել էր դիցուք թե Հարավային Ամերիկայում, և բերենք այդ կենդանին Հայաստան, արդյոք կարո՞ղ էր պահել դա յուր բուն հատկությունքը, ասենք թե չէր մեռանում այնտեղ, կարո՞ղ էր պահպանել յուր մարմնի կանոնավոր մեծությունը, ծննդականությունը, բուրդի հատկությունը, գույնը և բնությունը։ Հարկավոր չէր այդքան հեռավոր տեղափոխություն. ավելի մոտը ասեմ. Վան քաղաքից Էջմիածին տարված երկայն բրդով մեծ-մեծ կատուներ, մի քանի պորտ անցանելով, կորուսին յուրյանց բրդի այդ հատկությունը և կամաց-կամաց ընկան տեղական կատուների կարգը, թեթև զանազանությամբ, թեև ոչինչ բնական կապակցություն չէր պատահած այդ օտար երկրացի կատուների հետ։ Այսպես ևս Սիբիրիայից Ռուսիա բերված կատուքը կորուսանում են յուրյանց բրդի հատկությունը։ Շատ կան այսպիսի օրինակներ, բայց մեք այս փոքրից ևս տեսանում ենք ահա, որ բնական աշխարհի օրենքը թույլ է տալիս անհատի մեջ հեղափոխություն, թեև միայն փոխված էր նորա արտաքին շրջակայքը։

Մտանենք այժմ բարոյական աշխարհը և առնունք մի առաքինի