Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ այդ սակավքը շատանան, միայն հարկավոր էր իսկույն սկսանել մի բարի գործի հիմնարկուիյուն, շինել մի առարկա, որ մոտ չիներ ժողովըրդի հոգուն և սրտին, այնուհետև ամենայն կարող մարգ զանազան դիպվածներում չէր խնայելու յուր օգնությունը: Այն արծաթը, որ մի հայ մարդ պիտի ներս բերեր ազգային գանձարանը ուսումնարանի անունով, կորած չէր. նա տալիս է այդ գումարը յուր զավակին և նորա ժառանգներին մշտնջենավոր ժամանակով, դորանով ապահովում էր նա յուր զավակի կրթությունը և լուսավորությունը, ապա ուրեմն և նորա երջանկությունը աշխարհի երեսին։

Բայց... Ափսո՛ս և հազար ափսոս, որ այս ասածներս մնալու են Հիշատակարանիս մեջ, առանց մասնակցություն գտանելու ընդհանուրի սրտի մեջ. ափսո՞ս, որ սրտիս ցավը և կսկիծը, պատճառված իմ սիրելի ազգակիցների լուսավորության մասին անհոգութենից, պիտի գերեզման իջուցանեն ինձ։ Թո՞ղ այսօր լիներ այդ ուսումնարանը ոտքի վերա, էգուց գնայի ես գերեզման, գո՛նե փարատված կլիներ սրտիս կսկիծը խաղաղ հոգով, ուրախադեմ կհանդիպեի հրեշտակին, որ գալու էր, ինձ, իմ արարչի ատյանը տանելու համար։

Այստեղ շատ անգամ կրկնելով «ազգային ուսումնարան» խոսքը, թեև իսկույն վերաբերած ենք եվրոպական և բազմակողմանի որպիսություն հայտնող բառերը, այնուամենայնիվ ավելորդ չէր մի փոքր պարզ խոսել։

Ազգային ուսումնարան ասելով, չեմ հասկանում այնպիսի ուսումնարանը, որոնց մասին հրատարակում էր Մեղուն ուրախացած. այդպիսի բաները արժանի չեն և ուսումնարան անունը յուրյանը վերա կրելու։ Օրսկուրանտների (խավարապաշտների) կարծիքով արդեն մի մեծ բան էր, եթե մի աբեղա կամ մի եպիսկոպոս, մի տիրացու նշանակում էր մի գյուղում վարժապետ, և հավաքում էր նորա մոտ մի քանի աշակերտը, ապա պատրաստ էին այդ օբսկուրանտները մինչև երկինք բարձրացնել մի այդպիսի գործողություն, առանց մտածելու, թե ինքը այդ ողորմելի տիրացուն բացի գիշեր ցերեկ խոնարհեց-ապրեցո ասելով փրփրելուց այլ բան չգիտեր, ազգի համար եղած թե չեղած այդպիսի չնչին բաներ միևնույն են։ Ամենայն ողջամիտ հայի հայտնի է, որ կա մին ներկել խաժամուժ ամբոխի աչքը, թե ահա այս ինչ աբեղա կամ այս ինչ եպիսկոպոս ազգասեր է, դպրոցներ է բաց անում,— ինչ ուսյալ մարդ է,— ապա նորա քարոզը, այնպես հրաշալի քարոզ ասաց ուսումնարանի և ազգասիրության վերա, որ ոչինչ չհասկացա, փառավորի նա, իհարկե այդպես է հարկավոր, վաղուց այդպիսի մարդիկ պետք էին մեր ազգին...