Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Քերովբեքով շուրջպատված,
Կանգնում գահի հանդեպ, ուր
Փառաբանվո՜ւմ էր աստված։
Անդ վեցթևյան երկուսով
Դեմքն է սքողում սարսափած,
Ոտքերն՝ ցածի թևերով,
Միջիններով մնացած
Ծխում արցունք մարդկային,
Իբր անուշ խունկ՝ առ աստված,
Ալելուներն են հնչում
Երկնային ողջ զորությանց։
Հոտոտո՜ւմ է լիաոունդ
Տերը անհա՜գ, հեշտորե՜ն՝
Արցունքներն այն — իբր խունկ՝
Որ սփռում էր սերովբեն։
Եվ կարկառվում է ստեղծիչ
Աջն էությանը վա՜ր դեպի,
Օարեխոսներն շուրթերից
Այս են լսում — «թող տրվի՛»։
Սո՜ւրբ, սո՜ւրբ, սուրբ ես, Տեր որ էն,
Լի է երկինք քո փառքով,—
Օրհներգում է սերովբեն
Եվ վերցընում անելով
Կայծը կիզիչ բոց-կրակ
Այն ծխացող սեղանից,
Եվ դեպ երկիրը՝ արագ
ճանապարհվում է նորից։
Ադամն ոչինչ չգիտե,
Նա դեռ քնած է հանդարտ.
Զի այդ ամենն հազիվ թե
Տևում է մի ակնթարթ։
Կենաց ծառը մեղմօրոր
Հով էր անում հեշտորեն
Խաղաղ քնած նախահոր,
Երբ որ հասավ սերովբեն,
Նա մոտ գալով Ադամին՝
Նստում ձախ կողմը նրա
Եվ կիզիչ կայծը ջերմին