Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հառաջ, որ հետո ազգի ուսումնականքը կարող լինեին ազգային պատմություն գրելու ձեռք զարկել։

1. Մեր ազգային մատենագրության վերաբերյալ գրվածք, որ ցեցակեր և հարյուրավոր տարեկան մագաղաթների մեջ փտում են վանքերի կամ այս ու այն մատենարանի անկյուններում, ձգել տպագրական մամուլի տակ և այս ճանապարհով դարձուցանել նորանց հասարակաց ժառանգություն։

2. Այն գործերը, որոնց անունները միայն հասել են մեզ, իսկ ինքյանք կամ ստուգիվ կորած են ձախողակի, կամ թաղված փոշիների և փլատակների տակ, պատշաճավոր հոգողությամբ որոնել։ Անտարակույս, եթե տասնից հինգը դուրս գա, այն ևս մեծ բան է։

3. Հավաքել և տպել այն բոլոր կցկտուր հիշատակարանքը, որ աբեղայք կամ այլ մարդիկ սովոր էին գրքերի քամակներում գրել. և մեք կարծում ենք, թե էջմիածնի, Աղթամարի և Սսու կաթողիկոսական մատենարանների գրքերը հարուստ լինին այսպիսի հիշատակարաններով։ Սոցա պաշտոնը պատմության մեջ այն է, որ շատ անգամ կարող են վկա լինել ժամանակագրության մի երևելի անցքի, որ անցել էր ազգի մեջ և որի թվականը գուցե թե կորած էր կամ ճիշտ չէր;

Մինչև որ այս բաները եղած չէին, հայոց ուսումնականի գրած պատմությունը նույն բանը կլինի, ինչ որ մինչև այժմ եղած է և ինչ որ մի օտար եվրոպացի գրել է, կամ կարող է գրել, ըստ որում չկային պարզ և նոր աղբյուրք։

Լոլո մնալ մի այլ հարկավոր բանի մասին ևս չենք կարող։ Մեր ազգի ուսումնականներին հայտնի է, որ մեր դպրությունը և լեզվի հիշատակարանքը սկսանում են չորրորդ դարուց, այսինքն Լուսավորչից, որի Հաճախապատում գիրքը սկիզբն դնում է քրիստոնեական հայոց մատենագրության։

Բայց հայոց տերությունը Հայկի ձեռքով հիմնվեցավ Քրիստոսից 2107 տարի հաոաջ, ուրեմն 2428 տարի նախքան Լուսավորիչը։ Նորանից հետո Պարույր նահապետի թագ կապելով Քրիստոսից 749, ուրեմն Լուuավորչից 1070 տարի հաոաջ անցավ օրինավոր թագավորության կարգ։ Քրիստոսից 149, ուրեմն Լուսավորչից 470 տարի հաոաջ վերանորոգվեցավ հայոց տերությունը և այնուհետև սկսավ Հայաստանը ծաղկել և բարեկարգվել։ Այո, մինչև Վաղարշակը չեն եղել հիշատակարանք կամ գրվածք, եթե լինեին, նա կարոտելու չէր Նինվեի դիվանին, բայց Վաղարշակի հիմք դնելով և նորա օրինակով պիտո է մտածել, որ մեր ազգի մեջ ևս մի բան մտած էր պարսիկ, ասորի կամ հույն գրերով։

Ինչ որ կար չկար, թե արքունական և թե մեհենական գրվածք կամ