Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որքան լցնում է յուր էջերը կամ ընդհանուր լուսավորության վերաբերյալ բաներով, կամ շատ և շատ հարևանցի քերվելով ազգային խնդիրների մոտից[1]:

Այս չորս խնդիրքը հասել են մեզ րազմաթիվ նամակներով, թեպետև աո ի սրտե պատրաստ էինք հարգել մեր ազնվամիտ թղթակիցքը, պատասխանելով նոցա հարցմունքին, բայց ֆիզիկական անկարելությունը, աոանձին պատասխանել այդ բոլորին, հաղթահարում է մեզ և հարկադրում է դիմել դեպի մամուլի օգնությունը; Այս պատճառով ևս որոշեցինք Հիշատակարանիս միջնորդությամբ խոսել, ուր մաքուր խղճմտանքով կաշխատենք հանդես հանել մեր պատճառները և կերպարանագործել մեր հայացքը, որ ունեինք այս առաջարկած խնդիրների մասին։

§ 1. Պ. Չերքեզյանցին հարգություն ցույց տված պիտի լինեինք, պատասխանելով նորա գրվածին, բայց մեք կարող չէինք հարգել մի մարդ, որ պարսավ էր գրում փոխանակ կրիտիկայի և մի գործ քննելու տեղ անդուռն բերանով հայհոյում էր այդ գործի հեղինակը։ Եթե նորա գրածը լիներ մի այնպիսի բան, որի օրինակը տեսված լիներ որևիցե քաղաքակրթյալ ազգի դպրության մեջ, անշուշտ կհարկադրվեինք պատասխանել, բայց պ. Չերքեզյանցի գրվածի մեջ բացի անամոթ հայհոյութենից բան չգտանք, ուստի և հարկ եղավ լռությամբ մերժել, որ պատասխանելով, մի գուցե մեք ևս ընկերանայինք արժանի գրվածի արժանի հեղինակին։

Եվ ինչ հարկ կար պատասխանելու մի գրվածի, մինչդեռ հասարակաց կարծիքը դատապարտեց նորա հեղինակը։ Ճշմարիտը խոսելով, մեք անչափ ուրախացանք տեսանելով մի այդպիսի թե գրողին և թե հրատարակողին արժանի հոդված։ Պարոնը, շատ ժամանակից սկսած, լրացյալ և անթերի իմաստություն վաճառելով մի տեսակ մարդերի, մանավանդ պանդոկների անկյուններում, կարծիք էր տարածել ամբոխի մեջ, յուր գերածայրյալ լուսավորության մասին։ Հնարը, որով պ. Չերքեզյանցը

  1. Նալբանդյանը չորրորդ կետում բողոքում է, որ «Հյուսիսափայլ-ի կենդանի կապը բուն երկրի՝ հայ իրականության հետ թույլ է; Նա ինքը ամեն ինչ կատարում էր ամսագիրը ժողովրդի կյանքին մոտեցնելու համար, սակայն խանգարում էին մի կողմից դաժան ցենզուրան, մյուս կողմից հասարակ ժողովրդի հոգսերից հեոու կանգնած գլխավոր խմբագիրը։ Նազարյանը չէր համաձայնում գավառներից ուղարկված նյութերը զետեղել ամսագրում, պատճառաբանելով, որ այդ Նյութերից շատերի մեջ բանախոսությունը ցացանում էր ամենևին մերկանդամ ճշմարտություն» (Հյուսիսափայլ, 1859, №7, էջ Տ68)։ Այդ մերկանդամ ճշմարտությունը հաճելի չէր լիբերալ Նազարյանին, այնինչ Նալբանդյանը բորբոքված որոնում էր ժողովրդի կյանքի՝ հասարակական նշանակություն ունեցող ճշմարտացի փաստերը՝ ժողովրդի թշնամիներին մերկացնելու համար: Այդ հողի վրա Նալբանդյանն ընդհարվում էր Նազարյանի հետ: