Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Փարպեցին, այս բոլորը մանրամասն պատմելուց հետո[1] գեղեցիկ նկարագրում է հայոց եկեղեցականությունը, նաև հինգերորդ դարում, երբ բան է լուսավորության մասին։

«Առ դառնաշունչ նախանձու իւրեանց, որ բունեալ է ի նոսա... պատատեալ և քողարկեալ երեսօք նստին, որպէս առ հոտեալ դիական, պապանձեալ իբրև զհամր դև»։

Այս տխուր պատմություններից հետո, մեր դեմքը դարձնում ենք դեպի Կրոնական ժողովը և իբրև անդամ ազգի և եկեղեցու առաջարկում ենք նախ, հասկանալ և ընդունիչ, որ հոգևորականությունը մի տեսակ արհեստ չէ նյութական կյանքի պիտույքը հայթայթելու համար և թե կամի նա խորհուրդ ունենալ, ապա ուրեմն պարտակածն է սպասավորել ազդի հառաջադիմության։

Երկրորդ, նույնը հասկացնել յուր իրավասության տակ եղած եկեղեցականներին, որպեսզի յուրյանց ընթացքը հարմարեցնեն այս գաղափարին։

Երրորդ, սաստիկ պատվեր տալ բոլոր եկեղեցականներին, առանց աստիճանի և պաշտոնի խտրության, չհամարձակվիլ ձեռք վերցնել կամ գավազան բարձրացնել հայոց ազգի զավակները գանակոծելու և գիշատելու համար (տես Մեղու թ. 127) այդ հոգևորականություն չէ այլ անարգ դահճություն[2]:

Այս առաջարկությունը առնելուց հետո, կսպասենք Կրոնական ժողովի շրջաբերական հրամանին, հատկապես այս բովանդակությամբ, որ եկեղեցականք չհամարձակվին որևիցե դիպվածում, մարմնավոր պատիժ գործ դնել ազգի անդամների վերա։

Եթե այս շրջաբերականը դուրս չգա, այն ժամանակ (այժմեն հայտնում ենք հրապարակով), որ մեք կհանենք մի շրջաբերական, բայց բոլորովին

  1. Թուղթ Ղազարայ Փարպեցւոյ, առ Վահան Տէրն Մամիկոնէից, տպեալ ի Մոսկաա, 1853. աշխատաթեամբ և քննութեամբ պ. էմինի։ Ցավում ենք, որ մեր հետ չունինք այդ գիրքը, որպեսզի մի երկու էջ կարող լինեինք արտադրել այստեղ պ. Չամուռճյանի և եկեղեցականների հոգևոր մխիթարության համար։ (Ծ. Հ.)։
  2. Մեք այդ ժպիրհ ընթացքը հոգևորների նկատեցինք նաև էջմիածնի մեջ (1860. հոկտեմբեր)։ Մի առավոտ, սենեկիս առաջևը բարձրացած սաստիկ աղմուկից և աղաղակից ստիպված դուրս եկա պատճառը իմանալու համար: Ցավելով տեսա, որ երկու ծախսարար աբեղայք ծեծել են տալիս մի քանի հայ մշակներ, այն պատճառով, որ այդ մարզիկը առանց կերակրի մնալու պայմանով չկամեին աջխատիլ։ Խե՛ղճ և անպաշտպան հայերի մեջքին բավական փայտ իջուցանելուց հետո, երևի թե այս հայկական ինկվիզիտորների կիրքը չէր նստեր որովհետև նոցանից մինը Կարապետ անուն, անպատկառա֊պետ և միանգամայն կատաղած ինքը սկսեց աքացի և բռնցի ջարդել, արդեն գիշատվածներից, մի խեղճ պատանի։ Քիթը բերանը արյունաթաթավ, մազապուր փախավ պահճի ձեռքից ողորմելի պատանին և վազելով սյունհոդոսի անդամ, սրբազան Եղիազար եպիսկոպոսի մոտ բողոքեց եղած անիրավութենից: Եպիսկոպոսը, անձամբ անձին տեսանելով ողորմելու վիրավոր կերպարանքը, յուր հետ առավ այս արյունով մկրտվածը (որին, Կարապետը եղել էր և մկրտիչ) և գնաց վեհափառ կաթողիկոսի առաջև վկայելու այս անօրենությանը։ Ձախողակի, նորին վեհափառությունը հիվանդ լինելով. հետևաբար չկարողանալով մարդ ընդունել, եպիսկոպոսը հարկադրվեցավ որպես սյունհոդոսի անդամ, պաշտոնական թղթով պրոկուրորին բողոքել ե խնդրել արժանի տնօրենություն, որ վանականը չհամարձակվին դիմել դեպի այսպիսի հնարներ։ Թե ինչ հետևանք ունեցավ այդ բողոքը, դեռևս չունինք տեղեկություն։ (Ծ. Հ.)։