Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործավորների վիճակը։ Իրավու՞նք է այս, կամ ստրկությունը վերնալով, հիրավի պիտի ընկնին այդ մշակությո՞ւնքը, ինչպես կամին հավատացնել հարավայինը, այդտեղ չէ մեր խնդիրը։ Ներկա պատերազմի այսօրվա հետևանքը, մեք ընդունում ենք որպես իրողություն։

Մեր աչքի առջև են բյուրավոր անգործ գործավորը, որ տանջվում են սովից և վերջին ճիգն են թափում, պատերազմելով մի ծայրացյալ աղքատության հետ։

Երևակայեցե՛ք բյուրավոր ընտանիք, որոնց մի անդամը գործելով մի գործարանի մեջ և ստանալով շաբաթը մի քանի շիլլինգ, ապրում էին որպես և իցե. այժմ այն գործավորը դարձած յուր չքավոր ընտանյաց մեջ չէ կարող և այն միքանի շիլլինգը ճարել ընտանիքը ապրեցնելու համար։

Անգլիո մեջ որևիցե մի ձեռագործի ընկնելու կամ ընթացքից զրկվելու հետ կապակից է բյուրավոր անհատների թշվառությունը։ Մի տեսակ ժապավեն, որ առաջ գործածական էր, դուրս ընկավ սովորութենից և ժողովուրդը գաղարեցավ գնելուց, սորանիը ավելի ի նչ հասարակ բան կարող է լինել։ Բայց եկեք նայենք այս հասարակ բանի հետևանքին։ Հազարավոր խանութներ, հարյուրավոր գործարանը և բյուրավոր գործավորը մնացին դարձյալ անգործ, անհաց, անտուն և անտեր։

Բողոք բողոքի քամակից, որի՞ ընդդեմ, ո՛վ ինչ կարող է առնել։ Ժողովքներով վճռվեցավ, որ յուրաքանչյուր պատվավոր կին հոժարակամ գնե այգ ժապավենից մի քանի գազ ամենևին պիտակաբար, միմիայն թշվառ գործավորներին օգնելու խորհրդով։ Ստորագրությունք բացվեցան, այո՛, և շատ գումար հավաքվեցավ, բայց այդ շատը, համեմատելով աղքատ և սոված բազմության հետ, շատ աննշան էր և չնչին, թերևս եթե հնար լիներ յուրաքանչյուրին տալ ոչ միայն միքանի շիլլինգ, այլ տասնավոր լիբրեներ, այսուամենայնիվ, փրկություն չէր։

Ծառի տերևի վերա ջուր թափելը արմատի չորության չէ օգնում. տերևքը ստանում են մի րոպեական զովություն և այս չափ միայն։

Այսպես և այն խեղճ գործավորքը, իբրև շնորհք, ստանալով միքանի շիլլինգ մի անգամ, մինչդեռ հացը և ապրուստը հարկավոր է ամեն անգամ։

Ֆրանսիայի մեջ, Լիոն քաղաքում, նույնպես փակվեցան միքանի գործարանք, գործավորներին հանդիպեցավ գրեթե նույն ճակատագիրը, ինչ որ Լոնդոնում. ամենայն տեղ ստորագրություն ստորագրության քամակից, այդ աղքատներան օգնելու համար, նույնիսկ Գարիբալգին առաջարկեց Իտալիո մեջ մի հանգանակություն։

Այս տեսակ աղքատություն, որ ուրիշ աշխարհի մեջ թերևս այնքան