Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ժողովուրդ օրական հացի կարոտ ձգել, ասել է, այդ ազատության մյուս օրը պատերազմ ունենալ 23 միլիոն բազմության հետ, որ սովամահ լինելու երկյուղիր և հուսահատութենից, պիտի պատերազմի սարսափելի զորությամբ։ Երկիր տալ նոցա, ասել է բովանդակ ազնվականությունը հարոլցանել կառավարության ընդդեմ, բայց չտալ չէ կարելի։ Վերջիվերջո, որոշվեցավ չափավոր քանակություն հող տալ ստրուկներին, այսինքն, յուրաքանչյուր գյուղական հասարակության և ընկերության, համեմատ նոցա թվին, այնպես, որ այդ հասարակությունքը, մինչև մի նշանակյալ ժամանակ, ամ ըստ ամե վճարեն յուրյանց պարոններին այն հողի գինը, մինչև վճարը ավարտվի։

Բայց երբ 1861, փետրվարի 19-ի հրովարտակը դուրս եկավ, որի մեջ կայսրը ասում էր, թե ստրուկները ազատ են և յուրյանց հողը պիտի ստանան հրովարտակի տվյալ օրից երկու տարուց հետո, իսկ մինչև այն երկու տարու վերջը պիտի մնան նույն հարաբերության մեջ դեպի յուրյանց պարոնները, ինչպես հառաջ, ստրուկները և լսել չկամեցան։

— Հրատարակեցիր մեզ ազատ, հանդերձ մեր հողով. և ահա վերջացած է ամեն բան։ Մեք չկամինք մնալ այսուհետև այն հարաբերության մեջ, ուր մաշեցան մեր նախնյաց և մեր ոսկերքը։ Դարավոր սպիներով ծածկված է մեր մեջքը, անզուսպ բարբարոսությունը յուր ուժը մաշեց մեր կուրծքի վերա։ Մեր մատաղահաս դստերքը զոհ գնացին անխնա մեր պարոնների բռնաբարության, կանանց մասին այլ խոսք չէ մնում։ Մեր որդիքը նոքա փոխեցին շունի հետ։ Չէ՛ անհնար է, որ այլևս մնանք նույն հարաբերության մեջ։

Զանազան գավառներում դուրս երևեցան զանազան ընդդիմությունք և ապստամբությունը, եթե իրավունք պահանջելը, վսեմ ոճով, կարելի է ապստամբություն անվանել։ Կառավարությունը զենք գործ դրեց նոցա վերա, բայց սպանվածների արյունը ոռոգեց և աճեցուց ընդդիմության տունկը։ Եվ այսօր, ամենայն րոպե, հեռանում են միմյանցից ազգը և կառավարությունը։ Ազնվականությունը երևեցնում է երկու միմյանց ներհակ կուսակցությունը, հառաջընթաց և հետընթաց։ Հառաջընթաց կուսակցությունը միացած է ազգի էական օգտի, այսինքն ստրուկների հետ։ Նա ներգործում է և հետընթաց կուսակցության և կառավարության հակառակ։ Եվ այս, հայտնի, գրավոր և օր ու ցերեկով։ Իհարկե շատերը թռան դեպի Սիբիր, շատերը մաշվում են բանտերի և ամրոցների մեջ։ Այս տողերը գրելու միջոցին հասած պաշտոնական լուրը իմաց տվեց, թե Տվերի հառաջընթաց կուսակցութենից տասն և երեք հոդի մատնվել են ծերակուտի հինգերորդ բաժնի ձեռք, այսինքն, քրեական ատենի ձեռք, որովհետև ստորագրությամբ գրած են գավառական