Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/464

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


թե հառաջանում է տանը տիրոջ, կոշկակարի, դերձակի և ջրկիրի կամքից կամ դավադրութենից, բոլորովին անխելք և տղայական։ Դրամի արժեքը պայմանական մի բան է, նորա զորությունը, կամ անզորությունը, նորա բարձրանալը կամ ցածնալը կապված է այն նյութերի շատության կամ սակավության, որոնց հետ կենթադրվեր փոխանակել դրամը։ Թանկությունը և դրամի արժեքի ընկնիլը համարձակ կարելի է թարգմանել պակասություն և կարոտություն այն նյութերի, որոնց հետ պիտի՛ փոխվի դրամը, այստեղ կամքը կամ հաճույքը հանդես չունի։ Երբ որ երկրագործությունը, դրամի հետ փոխվելու նյութերի մշակությունը ընկնի, երբ այդ նյութերը սակավանան, այն ժամանակ, նախ, դրամի արժեքն է ընկնում, երկրորդ՝ դրամը կենտրոնանում է, որովհետև հասարակ ժողովուրդը չունի այն բանը, որ փոխանակել կարող էր դրամի հետ, ուրեմն և դրամի շրջանառությունը դարձնել յուր մեջ։ Եվ այսպիսի դիպվածում ավելի դառն է հասարակ ժողովուրդի վիճակը. դրամը կենտրոնացած է, և ժողովուրդը պիտի քարշե նորան այդ կենտրոնից, ինչո՞վ, միմիայն յուր աշխատությամբ և այդ մեքենական աշխատությամբ ստացած դրամը չունի զորություն։ Ապա եթե երկրագործությունը ծաղկի, դրամի հետ փոխվելու նյութերը առատանան, դրամը չէ կարող կենտրոնանալ զանազան ձեռքերում, հասարակ ժողովուրդը, յուր պատրաստած նյութերի զորությամբ, կցրվե նորան, որով ոչ միայն դրամի շրջանառությունը կմտանե ժողովրդի մեջ, այլ դրամի արժեքը ևս կբարձրանա նյութերի շատության չափով։

Այն աշխարհներում, ուր հասարակ ժողովուրդը հող չունի, ուր չէ կարող երկրագործությամբ ապրիլ, նա կենտրոնանում է քաղաքներում և մայրաքաղաքներում, և այս կենտրոնացության չափով սաստկանում է և թանկությունը, ուրեմն և աղքատությունը։ Անգլիո մեջ, Լոնդոնի և այլ գավառական քաղաքներում բնակիչքը գրեթե հարյուրին տասն և հինգ շատանում են ամենայն տարի։ Թողու՛նք ուրիշ քաղաքները, միմիայն Լոնդոնի մեջ տասն տաբու միջոցում հավելացել է գրեթե հինգ հարյուր հազար հոգի։ 1851 թվականում Լոնդոնը ուներ բնակիչ 2,362,236, իսկ 1861-ին՝ 2,803,034։ Տարակույս չկա, որ Ամերիկայի պատերազմի պատճառով այսօր Լոնդոնի մեջ կա 3 միլիոն բնակիչ։ Այսպիսի վիճակում, մինչ միլիոնավոր հոգի պիտի ապրի յուր մեքենական աշխատության վարձով, մինչ և այն ամեն ժամանակ չէ կարող գտանել, կարելի՞ է հարստություն, հնարավո՞ր է ապրուստ։ Եվ եթե այսպես է [1]

  1. 1 Վերջին վիճակագրական տեղեկությանյց նայելով, Լոնդոնի մեջ, ուրիշի օգնաթյամր, այսինքն ողորմությամբ ապրող աղքատների թիվը հասունում է մինչե 800,000 հոգի։ (Ծ. Հ.)։