Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
3. ՓՈԻՆՋԵՐԸ
Գ. Շահինյանի հիշատակին
Դեռ չողջունած երազներու ջինջ առտուն՝
Հովեն փչված մոմի մը պես շիջար դուն։
Տերևին հետ հովերն ըզքեզ ալ տարին
Միացընել մահվան ահեղ շրջպարին։
5
Հիշատակի ծաղիկներու փունջեր թարմ
Քու շիրիմիդ վըրա սըփռել կ՚ուղարկեմ․
Փունջեր՝ ցողված արցունքներուս շիթերեն,
Զոր հեռավոր բարեկամեդ կը բերեն։
|
|
<1903, Հունվար>