Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
4. ՆՈՐ ՏԱՐԻՆ

Այս գիշեր հագված, սգված նոր տարին
Առտվան լույսին կըսպասե տենդոտ․
Ոգիներ անդարձ կորզեցին տարի՜ն
Մեր գրկեն հինին ձայները ծանոթ։

5 Նոր տարվո ընծա պայծառ լուսինկան
Սազեր է գյուղին լեռները բոլոր․
Երգերը ծերին, ճիչերը մանկան
Կ՚արձագանգեն թունդ խազերով մոլոր։

Իղձերու շարք մը պլլված սրտին՝
10 Վառ հույզերու մեջ կ՚օրրե զայն ուժգին․
Բորբոքած հուրքովն հույզերու անշեջ
Կը ծփան սիրտերն ըղձանքներու մեջ:

Գիշերվա վերջին պահերուն լռին
Ձայներն ու լույսեր հանկարծ կը մարին.
15 Եվ բեհեզներովն կապույտ կամարին
Պճնըված աշխարհ կու գա նոր տարին։

1902, Դեկտեմբեր