Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
9. ՀԻՎԱՆԴԻ ՀԵՎՔԵՐ (Ցայգերգ)
Ⅰ
Վանդակին մեջ փակված հեք
Թռչնիկին պես մենավոր,
Բանտըվեցան սրտիս սեգ,
Վարդ բաղձանքները բոլոր։
5
Դուրսն ամեն բան կը խայտա,
Ծառ ու ծաղիկ կամ դալար.
Սրտիս մեջ սև պար մը կա
Նվագներու տրամալար։
Թռչնոց ճիչին պես հիմար
10
Եվ նվաղկոտ կ՚երկերին,
Թույլ խազերու մեջ տկար՝
Մութ երգերս կ՚երկարին։
|
|