Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
3. ԿԱՅԾԵՐ

Հոգվույս դափ ու թմբուկի
Կ՚իջնե ծիծաղն այս գիշեր.
Ծնծղաներու պես ցնծուն՝
Ծափ կը զարնեն իմ հուշեր։

5 Բամբիռներու երգին հետ
Քու շահենի աչքերուդ
Ծիրանեծին բոցն հըրուտ
Կ՚այրի հոգվույս մեջ նորեն։

Գինով՝ աննյութ նեկտարեն
10 Համբույրներուն ծաղկանույշ՝
Հոն խոլաբար կը պարեն
Շարժուձևեր բամբիշի։

Ցայգն համրորեն կը մաշի՜,
Ա՜հ, քի՜չ մըն ալ, քի՜չ մըն ալ,
15 Կ՚ուզե հոգիս գինովնալ
Նայվածքիդ մեջ հրահոսան։