ռերից առաջ (օրինակ՝ կը թափառին, կու տան)։ Իսկ ձայնավորով, ինչպես նաև սպ, ստ, սկ և սփ հնչյունակապակցություններով սկսվող բառերից առաջ եղանակիչը գրվում է միասին (օրինակ՝ կ՚ուզեմ, կըսպասեմ)։
բ. Անջատ են գրվում նաև բարդ կազմություն ունեցող մի քանի բառեր (օրինակ՝ դեպ ի, նույն իսկ, այլև, ո և է և այլն):
գ. Յուրատիպ է բաղաձայնների, ինչպես նաև մի քանի ձայնավորների ուղղագրությունը (օրինակ՝ ճամբա, գանկ, բարտի, կակաջ, սեպհականություն, բաղխել, հեքեաթ, ելեկտրաթև):
դ. Մեծատառով են գրվում ամիսների անունները և բանաստեղծությունների վերնագրերի մաս կագմող բոլոր բառերը (օրինակ՝ Սեպտեմբեր, «Ցնորոտ Անդորրություններ»)։
ե. Միևնույն բառի տարբեր գրություններից (գնջու-գնչու, ցաթկել—ցատկել, միսդիք—միստիք, ծունգ-ձունկ, տենջանք—տենչանք) ընտրվել է մեկը, որը համապատասխանում (կամ մոտ) է ժամանակակից ուղղագրությանը:
զ. Շատ հաճախ ստորադասական շաղկապներից առաջ չի գրվում ստորակետ, իսկ խորագրերը չակերտների մեջ առնվելու փոխարեն ընդգծվում են:
5. Այլ խմբագրումները ցույց են տրվում մատնանշելով աղբյուրը և համապատասխան բառը (կամ տողը) ընդգծելով: Օրինակ՝
«Մասիս», 12. Շարժուձևեր պարիկի
Սա նշանակում է, որ «Մասիսում» տպագրված բանաստեղծության բնագրում 12-րդ տողի վերջնական բնագրի բամբիշի բառի փոխարեն եղել Է պարիկի։ Եթե վերջնական բնագրի համեմատությամբ նախնական բնագրում չի եղել որևէ բառ, ապա այն առնվում է ուղղանկյուն փակագծում: Օրինակ՝
«Ծաղիկ», 1. [խոնջ] Իրիկունն արագորեն կը խոնարհի դեպ ի խավար.
Սա ցույց է տալիս, որ նախապես «Ծաղիկում» բացակայել է խոնջ բառը:
6. Ծանոթագրություններում որքան հնարավոր է տեղեկություններ են հաղորդվում ինքնագրերի կամ սկզբնաղբյուրի, առաջին հրատարակության, հետագա տպագրությունների մասին (նկատի են առնված միայն գրողի քիչ թե շատ ամբողջական ժողովածուները), ներկայացվում է երկի ստեղծագործական պատմությունը, շարադրվում են ժամանակի քննադատության կարծիքները, ըստ համարակալված