Էջ:Mkrtich Khrimian, Works (Խրիմյան Հայրիկ, Երկեր).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մի հանէք անձնէս՝
Իմ արնոտ շապիկս։
     Կարմիր պատանքով
Թաղէ զիս, Հայրիկ.
Երբ գայ Տէր դատաւոր,
Նստի դատաստան,
     Ես բողոք տի հանեմ՝
Նորա մեծ ատեան,
Թող վկայ լինի ինձ,
Իմ արնոտ պատան։
     Մի՛ լուանաք մարմինս,
Մի՛ սրբէք վէրքերս արիւնհոս.
Դրէք զիս էնպէս անլուայ,
Գերեզմանին փոս։
     Կնքէ Հայրիկ, շիրիմս,
Քո ձեռաց խաչով.
Որ անշարժ մնամ ես՝
Մինչեւ վերջին օր։
     Խաչ մի տնկէ վրաս,
Գրէ յիշատակս.
Թէ աստ կայ ի հանգիստն
Ագրիպպաս նահատակ։
     Ողջամբ մընաս, Հայրիկ.
Թէ երթաս Վարազ,
Յիշէ զիս, մի՛ մոռնար.
Յորժամ առնես պատարագ։
Ասաց թռաւ հոգին,
Գնաց առ ԱՍՏՈԻԱԾ։

Մենք էլ յիշենք, Թոռնիկ, լուսահոգի հանգուցեալն, ասենք Աստուած ողորմի իւր հոգւոյն. այլ եւս հերիք է, աւարտենք այստեղ գերեզմանի մեռելոց յիշատակներն, այժմէն կըզգամ, Թոռնիկ, թէ մահս մօտ է, իմ յիշատակս էլ պիտի խառնուի ասոնց հետ։