Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քեզ այդ սիրտը. բայց ճշմարիտ է, որ քո բերած գույժը ինձ վերա քո սպասած ազդեցությունը չարավ. այդ նրա համար է, որ ես նրան առաջին անգամ չեմ լսում...

— Ի՞նչ, մի՞թե դու այդ գիտեիր արդեն,— ընդհատեց ինձ Մարգարիտան։

— Այո, ես դեռ մի փոքր ավելին գիտեմ,— պատասխանեցի ես և պատմեցի նրան Կլեմես սարկավագի ինձ խոսածները։

Երբ խոսքս վերջացրի, մտավ մեզ մոտ քույրս։ Նա յուր դրացուհվո մոտից էր գալիս և դեռ ոչինչ չգիտեր։ Մեր վրդովված դեմքերը նրան գրեթե սարսափեցրին։ Անհանգստությամբ հարցրեց նա մեր տխրության պատճառը, մենք պատմեցինք նրան բոլորը։ Խեղճ քույրս սրտնեղությունից չկարողացավ մի բառ անգամ արտասանել և սկսավ լաց լինել։ Մարգարիտան արդեն մի առիթ էր որոնում, նա էլ քրոջս ընկերացավ։ Բանից երևում էր, որ նրանք ինձանից ավելի լավ էին հասկանում մեր թշվառության ծանրությունը, ըստ որում ավելի լավ էին ճանաչում իմ աներոջ բնավորությունը և կաթոլիկ կղերի զորությունը։ Երկար թախանձելուց հետ հազիվ կարողացա հանդարտեցնել նրանց։ Հետո քրոջս խնդրեցի, որ Մարգարիտային ընկերակցե մինչև իրենց տունը, իսկ ես պատրաստվեցա այցելել պատեր-Սիմոնին և նրա երկու նոր ընկերներին։

Ես կամենում էի հենց միևնույն օրվա մեջ որոշել իմ բախտը, կամ հաղթել և տիրել իմ սեփականությանը և կամ ընկնել առանց երկար տանջվելու։ Մարգարիտան համաձայն էր ինձ հետ։

ԺԶ

ԿԱԹՈԼԻԿ ԿՂԵՐԻ ՄՈՏ

Բաժանվելով Մարգարիտայից ես դիմեցի դեպի պատեր-Սիմոնի տունը։ Ճանապարհին զանազան մտքեր պաշարել էին ինձ. կամ մտածում էի՝ գնալ և այդ մարդուց հաշիվ պահանջել յուր գործած չարությունների համար և տալ նրան յուր